Լրահոս

06.05.2010 16:48


Ստամբուլում հանդիպելու են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

Ստամբուլում հանդիպելու են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

«TRT» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հարցում շարունակվում են ակտիվ դիվանագիտական ջանքերը՝ նախաձեռնված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ հանդիսացող Թուրքիայի կողմից։ Այդ կապակցությամբ վաղը Ստամբուլում տեղի է ունենալու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի և նրա իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը։

«Մենք համակարգված աշխատանք ենք իրականացնում։ Հետագայում նոր նախաձեռնություններ կիրականացվեն»,- ասել է Դավութօղլուն։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը