Կարծիք

22.10.2019 13:40


Մեկը չկա՞ էդ փնթիին ասի` Հայաստանը հորդ տունը չէ

Մեկը չկա՞ էդ փնթիին ասի` Հայաստանը հորդ տունը չէ

Մեկը չկա՞ էդ փնթիին ասի` Հայաստանը հորդ տունը չէ։

Ժողովուրդն էլ չտես-գյորմամիշ ընտանիքդ չէ, որ երբ ինչ ուզես` անես, ուր ուզես, կեղտոտես`«խնչած ունենալով» ամեն ինչի ու բոլորի վրա, չմտածելով հետեւանքների մասին, ուտես-խմես-թափես-թափթփես, գինին գլխովդ տա`վեր ընկնես, «մուշ-մուշ» քնես` որտեղ պատահի։ Մի հատ էլ էդ «առինքնող» տեսարանը նկարել տաս, «քցես» ինտերնետ, որ տեսնողն իմանա`ինչ հակահիգիենիկ երեւույթի հետ գործ ունի։

Հարկատուների հաշվին երկու միլիոն դոլարով «կապիտալ վերանորոգված» առանձնատանդ, օտար աչքից հեռու, արա` ինչ մտքովդ անցնում է, բայց անհիշելի ժամանակներից (երբ խմբագրությունում էիր գիշերում, «պեռաշկիին» էլ կակա էիր ասում), կենսակերպ դարձած ֆենոմենալ փնթիությունդ մի՛ տարածի պետական ողջ համակարգի վրա։

Ընտանիքիդ անդամների հետ վարվի` ինչպես հարմար ես գտնում, բայց երկիրը աշխարհով մեկ մի՛ խայտառակի, ծաղրուծանակի առարկա մի՛ դարձրու, մեր ընդհանուր տունը «հասարակական զուգարանի» մի՛ վերածի։

Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ մեր մեծ ընտանիքից...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը