Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել
Տարիներ շարունակ Հայաստանը «ռուսական գաղութ», ռուսական «լծի տակ երկիր» և դրա տրամաբանական շարունակություն հանդիսացող թեզերը` «Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և անդամակցի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին», «Հայաստանից պետք է դուրս հանել ռուսաստանյան ռազմական խմբավորումն ու խզել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը» քարոզող ռուսաֆոբների խմբակի գործունեությունը Հայաստանում պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկածների քաղաքականության և մերձավորարևելյան վերջին իրադարձությունների համատեքստում վերջնականապես սնանկ ճանաչվեցին:
Սրանց մի խումբը, որ տարիներով ռուսաֆոբիա էր քարոզում ու պատեհ-անպատեհ վերը նշված թեզերն էր կրկնում, 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հայտվել է պետական իշխանության շարքում, շատ արագ բերանները փակել են ու մոռացել են ինքնիշխանություն հասկացության ֆետիշացման մասին, ավելին` առիթը բաց չեն թողնում ՌԴ իշխանությունների առջև տըրընգի ու կալինկա պարել:
Մյուս խումբը, որ դեռևս նստած է ռուսաֆոբիա քարոզելու համար ստեղծված քարոզչամիջոցներում, ուղղակի և անուղղակի աջակցում է ՌԴ իշխանությունների առջև այսօր շպագատ իջնող և կալինկա պարող նախկին ռուսաֆոբներին: Ավելին` տարիներ շարունակ «Ռուսաստանը քցում է Հայաստանին, Ռուսաստանն է հրահրել 2016թ.-ի ապրիլյան պատերազմը, ուստի պետք է Հայաստանից հանել ռուսական ռազմաբազան և հնարավորինս արագ տեղավորվել ամերիկյան հովանոցի ներքո» թեզը քարոզողներն այսօր չեն կարողանում բացատրել, թե ինչպես պատահեց, որ իրենց քարոզած սրբության օրրան ԱՄՆ-ը Սիրիայում քցեց իր դաշնակից քրդերին` ըստ էության նրանց մատաղացու գառի նման դնելով թուրքական բանակի սապոգների տակ:
Հիմա արդեն կարելի է արձանագրել, որ Հայաստանում բուծված ռուսաֆոբների խմբակի քարոզած գաղափարներն ու տեսությունները բառի բուն իմաստով սպառված են ու սնանկ: Փաստացի, ռուսաֆոբիան Հայաստանում դելեգիտիմացրեցին հենց ռուսաֆոբները: Ընդհանրապես, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրածները հերթով դելեգիտիմացնում են ապուշության մակարդակի հասնող բոլոր այն գաղափարները, որ ժամանակին քարոզել են ու հենց դրանով են եկել իշխանության` սկսած ռուսաֆոբիայից, վերջացրած արագաչափերը վերացնելով և ժողովրդավարական արժեքներից խոսելով: Հիմա իրենք ստիպված են իրենց ձեռքերով պայթեցնել այն բոլոր այն միֆերը, որ տարիներով քարոզել են ու մարդկանց հավատացրել: Իշխանությունը ծանր բան է, դրա տակից դեռ դուրս գալ է պետք...

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից