Կարծիք

22.10.2019 13:15


Իսկ Վահե Գրիգորյանն առանց աշխատելու աշխատավարձ է ստանում, անպատիժ ու հանգիստ յուրացնում աշխատավարձը

Իսկ Վահե Գրիգորյանն առանց աշխատելու աշխատավարձ է ստանում, անպատիժ ու հանգիստ յուրացնում աշխատավարձը

Հրայր Թովմասյանին հրաժարականի հասցնելու «գաղտնի օպերացիայի» շրջանակներում՝ սանիկներին կալանավորելուց, 75-ամյա հորը և երկու աղջիկներին ԱԱԾ կանչելուց հետո, հիմա էլ այդ «օպերացիայի» հաղթական ավարտի տեսլականով ձերբակալել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:

Իսկ Վահե Գրիգորյանն առանց աշխատելու աշխատավարձ է ստանում, անպատիժ ու հանգիստ յուրացնում աշխատավարձը, օգտվում ծառայողական ավտոմեքենայից...

Պետականության նկատմամբ ահաբեկչություն իրականացրած, մարդասպան զինյալներ՝ «Սորոսի ծռերը» անպատիժ զբաղվում են քաղաքականությամբ և վայելում Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը, արժանանում նրա ընդունելությանը:

Օրենքները ոտնատակ տված՝ դատարանները շրջափակող խմբերի անդամները նույնպես անպատիժ մնացին, և հազիվ թե երբևիցե այս իշխող վարչակազմի օրոք պատժվեն...

Սակայն այս ամենի և այլ խախտումների համար մեղավորները վաղ թե ուշ մի օր պատասխան են տալու...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը