Մի օր այս ամենն ավարտվելու է, բայց մարդկանց դեմքերը հնարավոր չի լինելու ջնջել
Այն, որ իշխանափոխություններից հետո ձերբակալումների ալիք է բարձրանում, բնորոշ է գրեթե բոլոր հետհեղափոխական երկրներին: Մանավանդ, երբ իշխանության են գալիս տարիներ շարունակ ռևանշի ձգտող քաղաքական «փոքրամասնությունները», որոնք ընդամենն իշխանություններին սպասարկող անձնակազմի դեր էին կատարում, և երազում էին, որ մի օր իրենք էլ հնարավորություն կունենան կրել իրենց ղեկավարների հագուստը, քնել նրանց ննջարաններում, վարել նրանց մեքենաները և այլն:
Առավել մտահոգիչ է այն փաստը, որ պաշտոնյաները պարծենում են այն հանգամանքով, որ իրենց ցուցմունքի հիման վրա քրեական գործեր են հարուցվում: Ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկյան շրջանում հերոսացնում էին իր հոր դեմ ցուցմունք տված Պավլիկ Մորոզովի կերպարը (մի կողմ թողնենք այն, որ որոշ պատմաբանների կարծիքով՝ այդ երեխան գույություն չի ունեցել և նրա կերպարը ստեղծվել է պարզապես քարոզչական նկատառումներից ելնելով):
Խնդիրը, սակայն, նրանում է, որ պատմությունը բազմիցս ապացուցել է այն, որ «ռեպրեսիաների մսաղացը» շատ հեշտությամբ է միացվում, բայց շատ դժվարությամբ կանգ առնում՝ ընթացքում «աղալով» նաև պարզապես սխալ ժամանակին սխալ տեղում հայտվածներին: Եվ ԽՍՀՄ-ում այսպես կոչված «անոնիմկաների» մշակույթը դրա վառ ապացույցն է, երբ նախանձով կամ չարությամբ լցվածները, «աբիժնիկները» մարդկանց դեմ կեղծ ցուցմունք էին տալիս: Եվ քանի որ ցուցմունք տալ ցանկացողները շատ էին, իրավապահ մարմիններն առանձնապես չէին խորանում ցուցմունքների՝ իրականությանը համապատասխանելու վրա: Եվ մարդիկ անհետանում էին, կարծես նրանք չէին էլ եղել (նման պատմությունը, ի դեպ, եղել է նաև մեր ընտանիքում):
Անշուշտ, բոլոր նրանք, ովքեր հանցագործություն են կատարել, պետք է համապատասխան պատժի ենթարկվեն: Հարցը նրանում է, որ պարզապես անթույլատրելի է հասարակությունում «գործ տալու» մշակույթ ձևավորել, այն պարծանքի առիթ դարձնել, քանի որ դա ոչ մի կապ չունի արդարադատության և օրենքի գերակայության հետ: Դա պառակտող երևութ է, որի համար մեր հասարակությունը, որը ապրում է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (իր բարդ աշխարհագրական առանձնահատկություններով մի երկրում), կարող է շատ թանգ գին վճարել:
Մի օր այս ամենն ավարտվելու է, բայց մարդկանց դեմքերը հնարավոր չի լինելու ջնջել: Բոլորը տեսել են՝ ով ինչի է ունակ:
Հ.Գ.: Այս երևույթին փայլուն կերպով անդրադարձել է գրող Սերգեյ Դովլաթովը. “Мы без конца проклинаем товарища Сталина, и, разумеется, за дело. И все же я хочу спросить — кто написал четыре миллиона доносов? Дзержинский? Ежов? Абакумов с Ягодой? Ничего подобного. Их написали простые советские люди… Просто сказались тенденции исторического момента”.