Ըսենց որ գնա, Հրայր Թովմասյանին կյանքի օրոք կսրբադասեն
Ըսենց որ գնա, Հրայր Թովմասյանին կյանքի օրոք կսրբադասեն: Որ մեկիս վրա էսքան փորեին մի բան կճարեին, իսկ իր վրա չեն ճարում: Նախկին ռեժիմի ստոր ներկայացուցիչը, փաստորեն, բյուրեղյա անցյալ ուներ: Նախկին ռեժիմը առհասարակ ներկա ռեժիմի հետ (ասել է թե` նախկին նախկին ռեժիմի հետ) համեմատվելիս բավականին բյուրեղյա է թվում: Իսկ Թովմասյանը բյուրեղյա լինելուց զատ դեռ ևս երկաթյա կամք է դրսևորում...
***
Պաշտոնապես ինչ-որ փաստաթղթեր կեղծելու, իսկ իրականում ներկայիս ԱԺ-ի ապօրինությունները բացահայտելու պատճառով ձերբակալվել է ԱԺ-ի մամլո ծառայության նախկին ղեկավարը: Թե մամլո հաղորդակցությունից զատ ինչ կարար նա կեղծեր, ես չգիտեմ, բայց ողջունում եմ վարչապետի այս քայլը:
Բոլորը պետք է հասկանան, որ դեմոկրատիան, ազատ խոսքը, մարդու իրավունքները և նմանատիպ այլ բառերը զուտ բառեր են, ուրիշ ոչինչ, դատարկ խոսքեր:
Որ Ստամբուլում իմանային իրենց կոնվենցիայի խաթր ըստեղ ինչեր են անում, ուրախությունից կմեռնեին:
Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի որոշումը գաղտնի կարգով ավելացնել նախարարների աշխատավարձերը: Ժողովուրդը չպիտի խառնվի պետության գործերին: Մի մոռացեք, թե ինչեր է անում մեր ժողովուրդը ամեն անգամ, երբ որոշում կայացնելու հնարավորություն է ստանում:

#էշիտղերք

#հալալա
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից