Մեկնաբանություն

22.10.2019 11:05


«Արդարադատության» 2–րդ դասը (տեսանյութ)

«Արդարադատության» 2–րդ դասը (տեսանյութ)

Հեղափոխական խունվեյբիններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին այնքան է դուր եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործունեությունը, որ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությամբ նրան նվիրել է արդարադատության 2–րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Արթուր Դավթյանը մեր օրերի Վիշինսկին է։ Վիշինսկին այն դատախազն էր, որ ցարական իշխանության օրոք Լենինին կալանավորելու որոշում էր կայացրել, իսկ բոլշևիկյան հեղափոխությունից հետո դատախազի կարգավիճակով կալանավորում էր արդեն ցարական իշխանության ներկայացուցիչներին։

Տխրահռչակ Արթուր Դավթյանը հետ չմնաց Վիշինսկուց։ Նա որպես նախորդ իշխանության կամակատար 2018–ի ապրիլին խորհրդարան էր մտել Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությամբ։ Դա Դավթյանի, այսպես ասած, 1–ին դասն էր։

Հիմա Դավթյանը Փաշինյանի հրահանգներն է կատարում՝ մասնակցելով «արդարադատության» 2–րդ դասին։

Հեղափոխությունները այդպիսի բնույթ ունեն։ Բացահայտում են տականքներին։ Նույնիսկ գրական ստեղծագործություններ կան այդ թեմայով։ Ալեքսանդր Դյուման իր «Կոմս Մոնտե Քրիստո» վեպում փայլուն ներկայացրել էր պարբերաբար ճամբարից ճամբար թռնող և մարդկային ճակատագրեր կործանող դատախազի կերպարը։

Նիկոլ Փաշինյանին Ժիրար դը Վիլֆորի կամ Վիշինսկու պես դատախազ էր պետք, և նա գտել է Արթուր Դավթյանին։ Վերջինիս էլ Նիկոլ Փաշինյանի պես մեկն էր պետք, որպեսզի ամբողջությամբ ինքնաբացահայտվեր։ Կողմերն իրար արժեն։ Բայց երկուսն էլ պետք է իմանան, թե ինչով են ավարտվում հեղափոխությունները և ինչպես կարող են դասավորվել կոնյունկտուրային դատախազների ճակատագրերը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը