««Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատվության, նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի, իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 դրամից դարձել է 870 հազար դրամ։
Լրատվամիջոցը գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը «Հետքին» պատասխանել է.
«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։
Որքա՞ն է կազմում այս որոշման արդյունքում պետական բյուջեի հավելյալ ծախսը, չի հրապարակվում, ինչպես նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման բուն որոշումը: Խնդիրը, սակայն, նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի ավելացումը չէ, ինչը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից կարելի է անգամ ողջունելի ու դրական համարել:
Խնդիրն այն գործելաոճն է, որով գործում է կառավարությունը՝ գաղտնի: Այն կառավարությունը, որի ղեկավարն ամեն առիթով հղում է անում իր իշխանության ժողովրդական բնույթին, ժողովրդի իշխանությանը: «…Հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է՝ որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը, կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և միակ իշխանությունը»,-իր պաշտոնավարման 100-օրվան նվիրված հանրահավաքում դեռ անցյալ տարի գոչում էր Փաշինյանը։
Փաշինյանի որոշման գաղտնիությունը, թերևս, պայմանավորված է մեկ այլ արատով, որով տառապում է գործող իշխանությունը՝ պոպուլիզմ: Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ համարձակություն չունի ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու հարցում, ու նա այնքան է կախված հանրային կարծիքից, որ իր վարկանիշը պահպանելու համար դիմում է նման օրինախախտումների: Բանն այն է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով, և հենց օրենքով էլ պետք է այնտեղ փոփոխություն կատարվի: Բայց Նիկոլ Փաշինյանն այս որոշումը գաղտնի է պահել՝ քաջ գիտակցելով, որ հասարակությունը բացասաբար է ընդունելու այն, հատկապես, երբ թվով 38.000 մանկավարժների աշխատավարձն ընդամենը 10 տոկոսով էր բարձրացել, իսկ նախարարներինը՝ կրկնակի:
Ի դեպ, թեև իշխանություններն օր ու գիշեր թմբկահարում են, իրենք իրենց գովազդում, թե՝ տեսեք, ուսուցիչների աշխատավարձ ենք բարձրացրել, հանուն ճշմարտության՝ պետք է ասել, որ աշխատավարձի 10 տոկոսով բարձրացումը, ըստ մասնագետների, ազդելու է ընդամենը 10-15.000 ուսուցչի կյանքի որակի վրա. 25-30.000 դրամ ստացող ուսուցչի համար 2-3000 դրամով բարձրացումը որևէ դեպքում էական չի կարող լինել։ Այն էլ այն դեպքում, երբ Հայաստանում կյանքը զգալիորեն թանկացել է։
Իսկ ընդհանրապես, գաղտնիությունը ժամանակի հետ դառնում է այս կառավարության հիմնական գործելաոճը՝ գաղտնի որոշմամբ կառավարական առանձնատուն է վերանորոգվում, գաղտնի որոշմամբ բյուջետային այլ վերաբաշխումներ են կատարվում, իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ են գնում, առանց մրցույթի հայտարարման՝ որոշումներ են կայացնում և բյուջեի գումարներով իրենց հետ փոխկապակցված անձանց ընկերությունների միջոցով համերգներ, միջոցառումներ են կազմակերպում, ցուցապաստառներ տպագրում… հանրային փողը գնալով ծախսվում է գաղտնի ճանապարհով: Դա, բնականաբար, որևէ աղերս չունի ժողովրդավարության, թափանցիկության ու հաշվետվողականության հետ, ինչը վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը գնալով ավտորիտարիզմին բնորոշ հատկանիշներ է ձեռք բերում: Թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկուկես տարի անց»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը․ «168 ժամ»