«Մինչ մենք խոսում-ահազանգում ենք քաղաքական հետապնդումների և քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու անթույլատրելիության մասին, իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի: Եվ Հրայր Թովմասյանի «գործի» շրջանակներում ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլև ընկերների ու նախկին գործընկերների դեմ են գործեր հարուցվում: Նրանց որպես կասկածյալ են ներգրավում և անգամ ձերբակալում են:
Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու մասին: Անշուշտ, անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն կամ իրավական մոտեցումեր փնտրելը, բայց մենք փորձեցինք ՀՔԾ-ի մանվածապատ տեքստից հասկանալ, թե ինչում է մեղադրվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Պարզվում է՝ մեղադրանքը վերաբերում է Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացին, որտեղ «խմբային շահերից ելնելով»՝ Արսեն Բաբայանը պաշտոնեական կեղծիք է կատարել, և ՀՔԾ-ն հանկարծ պայծառացածի ոգևորությամբ, «նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք», քրգործ է հարուցել և միացնելով նախկին գործին՝ անմիջապես տեղում ձերբակալել Բաբայանին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում:
Բացի այն, որ նա Հրայր Թովմասյանի ընկերն է և բացահայտ պաշտպանում է նրան, Բաբայանը նաև ակտիվ է հանրային տարածքում ու շարունակ քննադատում է իշխանություններին: Դա էլ քիչ է՝ Բաբայանի գրասենյակն է պաշտպանում ծաղկի շուկայի աշխատակիցներին, որոնց ոստիկանության 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել՝ պարտադրելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ:
Ահա, այսպիսի իրավական երկիր ստացանք՝ հեղափոխության արդյունքում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Արագ քայլերով՝ դեպի 37 թ. «Հրապարակ»