Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում
ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ձերբակալումը կատարվում է` 1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. 2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:
Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջականորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հետևաբար անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալելն առերևույթ հնարավոր չէր:
Երկրորդ կետով ձերբակալման համար հիմք կարող է լինել միայն կասկածվող անձի այլ տեղանքում գտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հանգամանքը:
ՀՔԾ հաղորդագրության մեջ այդ մասով նշվել է միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:
Հաշվի առնելով Արսեն Բաբայանի անձը, նրա քաղաքական ակտիվությունը և հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ այս ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում:
Հուսով եմ վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման հիմքերի մասով տեղեկություն կտրամադրի:
Հ.Գ. Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու:
Ձերբակալման հիմքերի բացակայության դեպքում դատարանի միջոցով կարող է վերացվել իրավունքի խախտումը:
Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում
ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ձերբակալումը կատարվում է`
1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.
2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:
Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջականորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հետևաբար անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալելն առերևույթ հնարավոր չէր:
Երկրորդ կետով ձերբակալման համար հիմք կարող է լինել միայն կասկածվող անձի այլ տեղանքում գտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հանգամանքը:
ՀՔԾ հաղորդագրության մեջ այդ մասով նշվել է միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:
Հաշվի առնելով Արսեն Բաբայանի անձը, նրա քաղաքական ակտիվությունը և հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ այս ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում:
Հուսով եմ վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման հիմքերի մասով տեղեկություն կտրամադրի:
Հ.Գ. Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու:
Ձերբակալման հիմքերի բացակայության դեպքում դատարանի միջոցով կարող է վերացվել իրավունքի խախտումը:
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից