Երևանում բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Opel Astra-ն. մոպեդավարը շպրտվել և գլխով բախվել է Opel-ի դիմապակուն
Հոկտեմբերի 21-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Asttra մակնիշի 65 TT 556 համարանիշի և առաց համարանիշի մոպեդը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը շպրտվել և գլխի հատվածով բախվել է Opel-ի դիմապակուն, որից հետո նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Բախման հետևանքով էլ մոպեդը կողաշրջվել է։
Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդի վարորդի ինքնությունը։
Երևանում բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Opel Astra-ն. մոպեդավարը շպրտվել և գլխով բախվել է Opel-ի դիմապակուն
Հոկտեմբերի 21-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Asttra մակնիշի 65 TT 556 համարանիշի և առաց համարանիշի մոպեդը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը շպրտվել և գլխի հատվածով բախվել է Opel-ի դիմապակուն, որից հետո նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով էլ մոպեդը կողաշրջվել է։
Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդի վարորդի ինքնությունը։
Մանրամասները՝ shamshyan.com-ում։