Կարծիք

21.10.2019 15:48


Արթուր Վանեցյանի վրա գործ բացելու իդեալական թեմա ասեմ, զարմանալի է, որ աչքաթող են արել

Արթուր Վանեցյանի վրա գործ բացելու իդեալական թեմա ասեմ, զարմանալի է, որ աչքաթող են արել

Արդեն քանի օր է մամուլում պտտվում են լուրեր, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ են փորձում հարուցել, փնտրում են, պրպտում են, հարցաքննում, ծեծում են, որ ցուցմունք կորզեն։ Գրեցին, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի աշխատակցին ոստիկանություն են տեղափոխել, ծեծել են, վրան բռնության հետքեր են հայտնաբերվել։

Արթուր Վանեցյանի վրա գործ բացելու իդեալական թեմա ասեմ, զարմանալի է, որ աչքաթող են արել՝ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ։ Էն ժամանակ չհարուցեցին՝ ասելով, թե՝ ապօրինի են գաղտնալսել։ Հիմա բացեք, լավ թեմա է։ Միայն թե չմոռանաք զուգահեռ գործ բացել ՀՔԾ-ի Սասուն Խաչատրյանի ու կառավարության Նիկոլի Փաշինյանի վրա, նաև՝ «դատավոր Հրաչի»։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը