Քաղաքական

21.10.2019 14:26


Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը․ ՔԿ նախագահ

Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը․ ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործից։ Նա ասաց, որ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը։

«Նախաքննությունը իր բնականոն հունով ընթանում է, այո՛, կան մի շարք հանքամանքներ բացահայտված, բայց նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեմ կարող բացահայտել»,-ասաց Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե Վանեցյանն ասում էր, որ բոլորին հայտնի է՝ ով է պատվիրել այդ գաղտնալսումը, ուղղակի դա պետք է ապացուցել, ՔԿ նախագահն ասաց․ «Մենք մեր գործի շրջանակներում երբևէ նման հայտարարություն չենք արել»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը