Կարծիք

21.10.2019 13:33


Սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը

Սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը

Սիրելի ջերմուկցիներ և հարակից բնակավայրերի բնակիչնե՛ր, դեռևս 2 ամիս առաջ ես մի քանի անգամ ձեզ զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են, այսպես ասած, «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը:

Ինչպես ամեն տեղ, այս հարցում ևս, սորոսականներն առաջնորդվում են իրենց շահի զգացումով և փողի ակնկալիքով: Այդ մարդիկ փողի դիմաց պատրաստ են ներկայանալ բնապահպան, իրավապաշտպան, ֆեմինիստ, խաղաղասեր, տիեզերագնաց..., մի խոսքով՝ ամեն ինչ:

Ամուլսարի հարցում սորոսականներն իրենց բանակցային օրակարգերն ունեն իշխանության հետ: Մի փոքր առաջ անցնելով՝ ցանկանում եմ ձեզ նախազգուշացնել, որ, այն պահից սկսած, երբ իշխանությունը կբավարարի սորոսականների պահանջները, նրանք աշխատելու են ջերմուկցիների շահերի դեմ:

«Ամուլսար» գոռալով և բնապահպան ձևանալով՝ իշխանությունից փորձելու են պոկել իրենց մարդասպան-ահաբեկիչ ընկերների ազատությունը, քաղաքական քվոտաներ, պաշտոններ և փող:

Սիրելի ջերմուկցիներ, միշտ հիշեք, որ որևէ հարցում հաջողության հասնելու և հաղթելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է շուրջբոլորը մաքրել ներդրված սորոսականներից: Այդ առումով ես և «ՎԵՏՕ» շարժումը միշտ ձեր թիկունքին ենք:
Զգոն եղե՛ք:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը