Կարծիք

21.10.2019 12:46


Կարգին Հայկոն մենակ Նիկոլի շեդևրներն է կարդում

Կարգին Հայկոն մենակ Նիկոլի շեդևրներն է կարդում

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շաբաթ օրը «ահաբեկչական գործողություն» են իրականացրել կարգին Հայկոյի նկատմամբ. «հետեւել» են, «հետապնդել» մինչեւ Կարմիր բլուր, բռնացրել, եւ... ո՜վ սարսափ, նվիրել Ռոբերտ Քոչարյանի գիրքը` մահու չափ վախեցնելով գրքի գովազդը թույլ տալու մտքից անգամ սարսափած խեղճ քաղաքապետին։ Վերջում էլ թե` շնորհակալությո՛ւն «Կյանք եւ ազատություն»-ը անվճար գովազդելու համար։

Իբր այդքանը քիչ էր` մի հատ էլ հետեւից ման գալով, վրա-վրա հարց են տվել` գիրքը կարդալո՞ւ եք, գիրքը կարդալո՞ւ եք...

Խեղճ քաղաքապետը հեսա-հեսա շուռ էր գալու, թե`«էկե՛լ եք ըստեղ, տոնս փչացնում եք, որ ի՞նչ անեք»... Բայց մի կերպ զսպեց իրեն, հնարավորինս հանգիստ, դեմքի մկանը չշարժելով` ասաց. «Չէ՛»... Ու իրեն գցեց ավտոմեքենայի մեջ։

Չիմացանք` իրավապահները քայլեր ձեռնարկե՞լ են տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրելու եւ բացահայտելու ուղղությամբ, թե՞ չէ, բայց բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ ԱԱԾ-ում մի գործ էլ այդ դեպքի առթիվ է հարուցվել։

Որ մյուս անգամ չմոտենան «կարգին» մարդկանց, սրտաճաք չանեն...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը