Կարծիք

21.10.2019 10:21


Այս պայմաններում ՀՀ կառավարության ներկայացրած 2020 թ․ բյուջեի նախագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում

Այս պայմաններում ՀՀ կառավարության ներկայացրած 2020 թ․ բյուջեի նախագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում

Շաբաթը ցանկանում եմ սկսել խիստ կարևոր հարցով։ Ընդամենը 10 օր առաջ ես գրել էի նրա մասին, որ ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020 թ․ 14%-ով, և պաշտպանական ծախսերն առնվազն համամասնական աճն անհրաժեշտություն է հակառակորդի սրվող մարտաշունչ հռետորաբանության պայմաններում։

Այն ժամանակ գտնվեցին «Հռոմի պապից կաթոլիկ» որոշ իմաստուններ, որոնք ջանք չէին խնայում բացատրելու, թե որքան հեռատես է վարվում ՀՀ Կառավարությունը՝ չավելացնելով պաշտպանական բյուջեն, և միջոցներն ուղղելով այլ՝ «խաղաղ» նպատակների։

Հակառակորդի պատասխանը, սակայն, սպասել չտվեց։ Հոկտեմբերի 18-ին հրապարակվել է Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը։ Թեև ընդհանուր պետական բյուջեի ծախսերն աճում են ընդամենը համեստ 1,7%-ով, պաշտպանական բյուջեն աճում է ամբողջ 20,9%-ով՝ հասցվելով 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, ընդ որում դրանից 945 մլն դոլարը նախատեսվում է սպառազինությունների գնման և ռազմարդյունաբերական ներդրումների համար։ Հակառակորդը նույնիսկ գնում է այլ ծախսային հոդվածների կրճատման՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակի ընթացքում։

Պետք չի պայծառատես լինել հասկանալու, թե սա ինչ է նշանակում, և ինչի է պատրաստվում հակառակորդը՝ հերթական միլլիարդը նետելով սպառազինությունների ձեռքբերման վրա։ Այս պայմաններում ՀՀ կառավարության ներկայացրած 2020 թ․ բյուջեի նախագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում, եթե չասեմ ավելին։

Ես ստիպված եմ եղել այս կապակցությամբ բացել որոշ փակագծեր ստորև ներկայացված հարցազրույցում, մինչ այդ կոչ եմ անում թե՛ ՀՀ կառավարությանը, թե՛ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովին, և թե ԱԺ անհատ պատգամավորներին՝ դուրս գալ այս երանելի թմբիրից, գիտակցել պահի պատասխանատվությունը, և վերանայել ՀՀ 2020 թ․ բյուջեի պաշտպանական հատկացումները՝ համարժեք պատասխան տալու մեր շուրջը սրվող իրական մարտահրավերներին։

https://www.yerkir.am/news/view/184990.html

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը