Կարծիք

20.10.2019 12:05


Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով

Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով

Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով

1․ Ռոբերտ Քոչարյան,

2․ Ստամբուլյան կոնվենցիա։

Շուտով մենք կստանանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն առ այն, որ Ռ․ Քոչարյանին մեղսագրվող արարքը քրեականացրած նորմը իրավական որոշակիության և պաշտոնատար անձանց իրավական իմունիտետի հետ կապված խնդիրներ ունի։

Իրերի այդպիսի դասավորվածության պայմաններում ՍԴ-ն վիճարկվող քրեաիրավական դրույթը ճանաչելու է հակասահմանադրական, ինչը անցանկալի որոշում է իշխանության համար և խնդիր կա ցանկացած միջոցով մինչև նոյեմբեր ամիս ունենալ «սեփական ՍԴ»։

Ստամբուլյան կոնվենցիայի առումով ևս անհրաժեշտ է ունենալ յուրային ՍԴ, քանի որ աշխարհի փաստացի տերերի կողմից կա պարտադրանք վավերացնել այդ կոնվենցիան, որպեսզի կոնվենցիայի չվավերացման բուլղարական սինդրոմը տարածում չստանա:

Այս կոնվենցիան էականորեն արագացնելու է արհեստական միգրացիան, վերաիմաստավորելու է ընտանիքի գաղափարը, շեղելու է կրոնից, ազդելու է Իրանից եկած զբոսաշրջիկների արժեհամակարգի վրա, ընդլայնելու է ԼԳԲՏ անձանց իրավունքների հավաքակազմը և այլն, որոնք հանդիսանում են գլոբալիզացման արդի հիմունքները։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը