Լրահոս

20.10.2019 10:58


Պարզվել է, որ տանտիրոջ ոսկյա թանկարժեք զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները

Պարզվել է, որ տանտիրոջ ոսկյա թանկարժեք զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից գողացել թանկարժեք ոսկյա զարդեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված բնակարանից ոչ մի գողություն չի եղել: Այդ ամենը ձևացրել են Արթուր Գ.-ի 11-ամյա երկվորյակ որդիները, ովքեր ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացրել են ոսկյա զարդերը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը