Կարծիք

19.10.2019 21:08


Թավշյա Սուլեյմանը

Թավշյա Սուլեյմանը

Թավշյա, ոչ բռնի և այլն, այս խոսքերը այդպես էլ մնացին լոկ խոսքեր և բռնաբարվեցին հենց հեղինակի կողմից: Փաշինյանը թույլ անձնավորություն է, իսկ անկոմպրոմիս էակներ են հենց թույլերը, և առաջին իսկ կայանալու հնարավորությունը նրանց դարձնում է բռնապետ, սակայն այն, ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, դա պանմանավորված չէ Սուլեյմանի թույլ տեսակով միայն, սա խորքային նպատակ է, որպեսզի իշխանությունը զավթվի, առնվազն հետևյալ պատճառներով՝

1. տոտալ վերահսկողություն հաստատել իշխանության երեք ճյուղերի վրա,

2. իրականացնել սահմանադրական փոփոխություններ,

3. Արցախի հարցում զիջումների գնալու և դա հանրաքվեի միջոցով ժողովրդի վզին փաթաթելու դեպքում ՍԴ-ն օգտագործել որպես վահան,

4. վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան,

5. առանց խոչընդոտների իրականացնել սեփականության վերաբաշխման գործընթաց և ամբողջ թափով կյանքի կոչել կապիտալի կուտակման սեփական ծրագիրը։

6. իրականացնել կամայական դատավարություններ քաղաքական օպոնենտների և առավելապես Նախագահ Քոչարյանի նկատմամբ:

Ուղղակի ցանկանում եմ հիշեցնել, որ չի ստացվելու, չեք մարսելու, քթներիցդա գալու, դատվելու եք...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը