Գոյություն ունեն երկու տիպի քաղաքական ռեժիմներ՝ ազատական-ժողովրդավարական եւ բռնատիրական, որն էլ իր հերթին երկու ստադիա ունի` ավտորիտարիզմ եւ տոտալիտարիզմ:
Ավտորիտար համակարգերում մարդականց քաղաքացիական իրավունքները սահմանափակ են, իսկ տոտալիտար համակարգերում դրանք ուղղակի բացակայում են: Ավտորիտար համակարգերում իշխանությունները սակրալիզացված չեն, նրանք չունեն անձեռնմխելիություն, նրանք կարող են քննադատության ենթարկվել, նրանք սովորաբար ընդունում են, որ իրենք կարող են սխալական լինել, որ երկրում եղած խնդիրները ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև սուբյեկտիվ պատճառներ կարող են ունենալ: Իսկ տոտալիտար երկրների իշխանությունները քննադատություն չեն ընդունում, նրանք հայտարարում են, որ իրենք անսխալական են, ու երկրում եղած բոլոր խնդիրները բացառապես օբյեկտիվ պատճառներ ունեն, եւ այդ օբյեկտիվ պատճառները սովորաբար կապում են թշնամիների (ներքին ու արտաքին) գործունեության հետ:
Բազմիցս նշել եմ, որ մեր երկրում տեղի ունեցած իշխանության զավթումի արդյունքում մենք ավելի հեռացանք ժողովրդավարական երկիր դառնալու հեռանկարից ու ավելի խորացանք ավտորիտարիզմի ճահճի մեջ, նույնիսկ այնքան, որ արդեն տոտալիտարիզմի գարշահոտն է զգացվում, դրա վառ ապացույցը նոր իշխանությունների կողմից իրենց հասցեին հնչեցրած քննադատությունները խիստ թշնամաբար ընդունելն է, նրանք ստեղծում են տոտալիտար հասարակության բնորոշ հասարկակական կարծիք, համաձայն որի՝ եթե իշխանություններից դժգոհում ես, ուրեմն երկրի թշնամի ես, որ իշխանությունները մեր երկրի միակ փրկությունն են (սակրալիզացիա):
Տոտալիտար երկրների իշխանությունների գործելաոճին բնորոշ մեր իշխանությունները արդեն հայտարարություններ են անում, որ լուծել են մեր հասարակության ու պետության արջև ծառացած այնպիսի ֆունդամենտալ խնդիրներ, ինչպիսիք են օրինակ՝ կոռուպցիան կամ օլիգարխիայի վերացումը: Ի դեպ, օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, մի երկրում, որտեղ սոցիալական բևեռվածության աստիճանը ահավոր չափերի է հասնում (աշխարհի մակարդակով ամենավատ ցուցանիշ ունեցող երկրների շարքում ենք), երբ քչերը թաղված են նյութական հարստության մեջ, իսկ բնակչության գերակշիռ մեծամասնությունը մի կերպ է ծայրը ծայրին հասցնում, կամ էլ չի հասցնում, ասել որ մեր երկրում չկան օլիգարխներ, առնվազն ցինիզմի վերջին դրսևորումն է: Ես հասկանում եմ, որ շատերը կհակաճառեն ինձ՝ ասելով, որ եթե նոր իշխանությունները ավելի ավտորիտար են քան նախկինները, ապա ինչպես է, որ իրենք ազատ ընտրություններ են կազմակերպում, մի բան, որ նախկինները այդպես էլ չարեցին: Նախ սկսենք այնտեղից, որ ընտրակեղծարարությունը միայն ընտրակաշառքով չի սահմանափակվում, կան ընտրակեղծարարության շատ ավելի լուրջ երևույթները, որոնցից ամենագլխավորը այլակարծության արգելքն է: Առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ մեր երկրում այլակարծության արգելքի մասին խոսելը, քանի որ մեր երկրում կան բազմաթիվ կուսակցություններ, եւ ամենախնդալուն, գործում է մարդու իրավունքների գրասենյակ:
Եւ ընդհանրապես՝
Նիկոլ Փաշինյանը ստեղծում է «բռնատիրական համակարգ», եւ այն ընդդիմադիր կուսակցությունները (իհարկե՝ իրական ընդդիմադիրների մասին է խոսքս գնում) կհայտնվեն բանտերում, եթե ժողովրդի (պողոսների) վարչապետին այլակարծիք լինեն կամ ընդդիմանան Նիկոլի Նոր Հայաստանի ռեժիմին ( հինգ քաղ. բանտարկյալ արդեն ունի Նիկոլի ռեժիմը՝ Ռոբերտ Քոչարյան, Մանվել Գրիգորյան, Արա Վարդանյան, Նարեկ Մութաֆյան, Սարգիս Օհանջանյան) շարքը շարունակական է լինելու, եթե դեմը չառնենք։
Նիկոլի ռեժիմը և նրա քաղաքական հետևանքները

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից