Կարծիք

19.10.2019 15:54


Ասում ենք, չէ՞, Նիկոլի «նոր» Հայաստանում ամեն ինչ հնարավոր է

Ասում ենք, չէ՞, Նիկոլի «նոր» Հայաստանում ամեն ինչ հնարավոր է

Ասում ենք, չէ՞, Նիկոլի «նոր» Հայաստանում ամեն ինչ հնարավոր է

Ուրեմն, Երկիր-մեդիայի (Երկի՛ր-մեդիայի, ոչ թե, ասենք` Հ1-ի, «Ազատության», արմանբաբաջանյանական «առաջինի») սարսափելի անաչառ հարցազրույցավարը փաստաբանին (փաստաբանի՛ն, ոչ թե, ասենք` «նոր» Հայաստանի գլխավոր աներձագին) հարց է տալիս՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ ՍԴ որոշման հիմնավորուներից մեկն այն է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ`այս հիմնավորումը Ձեզ համար որքանո՞վ է համոզիչ։ Ինչից երեւի թե պետք է եզրակացնել, որ այդ փաստարկը, որ իրականում սոսկ փաստարկ չէ, այլ անվիճելի փաստ, կարող էր եւ համոզիչ չլինել։

Փաստաբան կոչեցյալն էլ (եթե, իհարկե, ՍԴ ինքնակոչ «նախագահ» նախկին փաստաբանի արտահաստիքային փաստաբան` Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեի «ախպեր-տղա» Կարապետ Բադալյանին կարելի է այդպիսին համարել), որ մինչ այդ դոշ տված` պաշտպանում էր Սիլվա... կներեք, Արման Բաբաջանյանի փոխանցմամբ Հրայր Թովմասյանի նկատմամբ «իշխանությունը յուրացնելու» գործով հարուցված «մեղադրանքի» իրավաչափությունը, դեմքի անհողդողդ արտահայտությամբ եւ խոցված արժանապատվության զգացումով պատասխանում է. «Էդ հիմնավորումը չլիներ, մեկ ուրիշ հիմնավորմամբ կմերժեին»։

Այսինքն թե`ԱԺ մակարդակով օրենքի պահանջը ցուցադրաբար անտեսելով ՍԴ դիմելը հե՛չ խնդիր չէ. խնդիրը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դիմումը վարույթ չընդունելն է։

Փաստաբան կոչեցյալին ավելի շատ այլ բան է «մտահոգում». որ պատճառաբանական մասում ՍԴ-ն «արդեն որոշել է փակել նաեւ դատավոր-անդամ հարցը, եւ մեկնաբանել է, որ դատավորը նույն անդամն է»։ Այն, ինչը նույն Ազգային ժողովն էր կամա-ակամա ամրագրել` դիմելով ՍԴ եւ խնդրելով դադարեցնել «ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի» լիազորությունները, ինչը մեկի փոխարեն երկու անգամ արձանագրել է Վենետիկի հանձնաժողովը, վերջին անգամ`վերջերս հրապարակված իր եզրակացության մեջ։
Այյյոոո՜ո...
Սա Նիկոլի «նոր» Հայաստանն է, ու սրանով ամեն ինչ ասված է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը