Բաց նամակ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Անդրանիկ Մնացականյանին և Տիգրան Սարգսյանին
Հարգելի պարոնայք դատավորնե՛ր,
Երկուշաբթի օրը՝ ս/թ հոկտեմբերի 21-ին, ձեր ձեռքերով կորոշվի նոր Հայաստանի դատաիրավական համակարգի ճակատագիրը։ Ձեր ձեռքերում է հայտնվել քաղաքական պատվերով իջեցված մի շինծու գործ, որտեղ դուք ոչ միայն որոշելու եք երկու լիովին անմեղ երիտասարդի ճակատագիր, այլ որոշելու եք մի ամբողջ համակարգի իրավացիության աստիճանը։
Երկուշաբթի օրը, երբ աշխատանքի գաք և նիստերի դահլիճ մտնելուց առաջ հագնեք դատավորի պատմուճանը, զգացե՛ք այդ պատմուճանի արժեքը, հիշե՛ք, թե ինչ երդում եք տվել Ֆեմիդային՝ դատավոր ընտրվելիս։ Հիշեք նաև վարչապետի հայտնի արտահայտությունը վնգստացող դատավորների մասին և, պահելով ձեր գոնե տղամարդկային արժանապատվությունը՝ մի՛ դասվեք վնգստացողների ու պատերի տակ նոր տերեր փնտրող դատավորների շարքերը։
Հարգելի՛ պարոն Մնացականյան և պարոն Սարգսյան, հուսով եմ՝ դուք Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի հանդեպ կընդունեք իրավական ու արդար որոշում, գոնե դուք կպահպանեք օրենքը և չեք կայացնի հակաօրինական դատական ակտ։ Վստահ եմ և և համոզված, որ դուք ձեր մեջ գիտեք ու վստահ եք, որ ձեր կոլեգաները ապօրինություն են թույլ տվել երիտասարդների հանդեպ և դուք ինքներդ՝ որպես օրենքի պաշտպաններ, թույլ չեք տա որոշ հակաօրինական դատավորների՝ մեր երկիրը վերածել բռնապետական երկրի, որտեղ մարդուն կարող են դատապարտել զուտ նրա քաղաքական կողմնորոշման համար։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից