Կարծիք

19.10.2019 11:11


Եթե բռնապետական պետություն ենք դառնում, ուրեմն երեխաները պարտավոր են սովորել բռնապետի հեղինակած գլուխգործոցները

Եթե բռնապետական պետություն ենք դառնում, ուրեմն երեխաները պարտավոր են սովորել բռնապետի հեղինակած գլուխգործոցները

Այսօր Antifake.am-ում կարդացի, որ որոշ լուրերի համաձայն՝ հաջորդ տարվանից դպրոցական դասագրքերում զետեղվելու են Նիկոլ Փաշինյանի հեղինակային ոտանավորները:

Առաջին հայացքից դա կարող է զարմանալի թվալ, բայց ամեն ինչ օրինաչափ է: Եթե բռնապետական պետություն ենք դառնում, ուրեմն երեխաները պարտավոր են սովորել բռնապետի հեղինակած գլուխգործոցները: Հյուսիսային Կորեայում էլ է այդպիսի պրակտիկա եղել:

Առաջարկում եմ Նիկոլին՝ ձուլել սեփական բրոնզե արձանը և տեղադրել հրապարակում, այդ նպատակով հատկացնել գումար բյուջեից: Պողոսները ուրախ կլինեն ճռռալ այդ բեռի տակ, չէ՞ որ Մեծն Առաջնորդի համար է արվում: Ամեն կիրակի կարող են մոմավառություն անել այդ արձանի մոտ և աղոթել Փրկիչ Նիկոլին, նաև շուրջպար բռնել նրա շուրջը:
#գժերի_երկիր_Հայաստանս

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը