Կարծիք

19.10.2019 00:51


Դադարե՜ք «սրանց» բացատրել, որ Աստծո, մարդկանց ու օրենքների առջև պատասխան են տալու

Դադարե՜ք «սրանց» բացատրել, որ Աստծո, մարդկանց ու օրենքների առջև պատասխան են տալու

Դադարե՜ք «սրանց» բացատրել, որ Աստծո, մարդկանց ու օրենքների առջեւ պատասխան են տալու։ «Սրանք» անհույս էին ի սկզբանե։

Մեր եւ ձեր նման միամիտները կարող էին կարծել, որ սպառնալիքներով, ատելությամբ, վրեժխնդրությամբ ու տականքությամբ իշխանությունը զավթած ոհմակը, բազմելով պաշտոնեական աթոռներին, երթեւեկելով պադավատների նստատեղերին, մեր հաշվին աշխարհով մեկ անպտուղ ֆռֆռալով, բազմամիլինանոց պետական միջոցներից օգտվելով, քարոզչամեքենայից ծուխ հանելով, ունակ է պետություն ամրացնել ու մարդկանց կյանք բարելավել։

Ես էլ եմ միամիտներից եղել։ Փորձել եմ հուշել ներքին հարցերում։ Օգնել դրսի հարցերում։ Բայց պիտի ասեմ ուղիղ. «սրանք» անհույս են։ «Սրանց» խրատ, խորհուրդ, ճիշտ պետք չէ։ «Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են։

«Սրանք» «боги Египта» նայած «проклятье Армении» դարձած բորենիներ են։ «Սրանց» վերջը դաժան է լինելու։ «Սրանց» դեպքում Նոր Կտակարանը չի գործելու։ «Սրանց» համար Հին Կտակարանն է ճիշտ։

Հատուցման ժամը մոտ է։ Գժապետության պատասխանը տալու եք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը