Արտաշատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 17-ին, ժամը 15-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի Հերացու փողոցից բերման են ենթարկել Արտաշատի բնակիչ 27-ամյա մի արտաշատցու՝ իր վարած «Մերսեդեսով», և Այնթապ գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդու: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է տարբեր մեքենաների ութ մարտկոց:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտկոցներից երկուսը պատկանում են Մրգանուշ գյուղի, մյուս երկուսը՝ Ներքին Դվին գյուղի բնակիչների, որոնք հաղորդում են տվել, որ գիշերը կայանված բեռնատարներից գողացել են երկուական մարտկոց:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Մեքենայում հայտնաբերվել է ութ մարտկոց