Չկայացած բռնապետ՝ Նիկո՛լ, այսքան տարի զբաղվում ենք քաղաքականությամբ, ուշի-ուշով հետևում ենք քաղաքական-հասարակական զարգացումներին, բայց երեկ առաջին անգամ իմացանք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երկու աղջիկ երեխա ունի: Եվ իմացանք դա քո և քո սադրիչ, քայքայիչ և սրբապիղծ գործողությունների հետևանքով, որոնցով դու Ազգային անվտանգության ծառայությունը որպես քո կոշիկ մաքրելու շոր օգտագործելով՝ դրդում ես անել այլանդակ քայլեր, մասնավորապես՝ ահաբեկել Հ.Թովմասյանի ընտանիքին ու զավակներին:
Նիկո՛լ:
Եթե մոռացել ես, ապա հիշեցնեմ՝ դու երկուսի փոխարեն երեք դուստր ունես, և քաղաքականությունն էլ բումերանգ է: Չարաչար սխալվում ես, եթե կարծում ես, որ քո իշխանությունը լինելու է հավերժ և անվերջանալի: Գալու է օրը՝ զրկվելու ես Քաջ Նազարի թագից, կողքիդ Ուստիանը՝ իր էլիտար փալասներից ու բիզնես-կլասից, բոշա ֆեյքերդ՝ աշխատանքից և այն «դուխից», որ դու ես նրանց տվել: Ու այդ ժամանակ ոչ թե ԱԱԾ-ն է քո աղջիկ երեխաներին կանչելու հարցաքննության, այլ շարքային թաղային ոստիկաններն են նրանց մազերից բռնած քարշ տալով տանելու՝ քեզ հետ ունեցած հարցերը նրանց միջոցով պարզելու համար: Եվ այդ ժամանակ ո՛չ մի իրավապաշտպան, ո՛չ մի միջազգային կառույց, ո՛չ մի մարդասիրական կազմակերպություն չի կարողանալու քո երեխաներին պաշտպանել, քանզի դա քո՛ իսկ ձևավորած մշակույթն է լինելու, քո՛ իսկ ստեղծած մարդակործան համակարգը, որը չի ճանաչում ո՛չ տարեց, ո՛չ մանուկ:
Այսօր քո նմանի պատճառով է, որ երկու իսկական հայ տղա՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, հայտնվել են բանտում: Նրանք պատժվում են ընդամենը դատավորին հարցադրում կատարելու և նկարահանելու, բայց իրականում՝ քո քաղաքական հակառակորդի ճամբարում գտնվելու համար:
Փոխվելու է աշխարհը, փոխվելու է Հայաստանը, գալու են նոր ժամանակներ, որոնցում քո այսօրվա ոսկեզօծ թագը գլորվելու է՝ ընկնի ցեխի մեջ: Մարիամիկից մինչև Արփի՝ պատասխան են տալու, որովհետև նրանց հայրը այսօր արդեն ջնջում է բարոյականության բոլոր գծերը: Նույնիսկ ամենաստոր հանցագործները ձեռք չեն բարձրացնում ընտանիքի վրա, իսկ դու քեզ համար Թովմասյանների ընտանիքը թիրախ ես դարձրել՝ ինքդ քեզ դնելով Պինոչետի տեղը:
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Սթափվի՛ր, կա՛նգ առ, վաղը գնացքը գնացած է լինելու:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից