Աշխարհ

18.10.2019 18:20


Սկանդալային քարտեզ. Բուլղարիան պնդում է, Թուրքիան հերքում է

Սկանդալային քարտեզ. Բուլղարիան պնդում է, Թուրքիան հերքում է

Բուլղարիայում հոկտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական շրջանում բուլղարական մամուլում տարածվել է մի քարտեզ, որի հրապարակումը Facebook-ում վերագրվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Հիշյալ քարտզում Բուլղարիայի տարածքի մի մասը ցույց է տրվում որպես Թուրքիայի տարածք:

Քարտեզին կից Աքարը գրել է. «Մենք ոչ մեկի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, մենք միայն վերադարձնելու ենք այն, ինչը մերն է»:

Բուլղարիայի արտգործնախարարության աշխատակիցները հանդիպել են Սոֆիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հասան Ուլուսոյի հետ: Դեսպանը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն այդպիսի քարտեզ չի հրապարակել: Իսկ թուրքական աղբյուրը պնդում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի անունով կեղծ էջ է բացվել facebook-ում և նախարարի պաշտոնական էջում այդպիսի հրապարակում չի եղել:

Նշենք, որ այդ քարտեզում Թուրքիայի տարածքի մեջ է ընդգրկվել նաև Հայաստանն ամբողջությամբ, Սիրիայի հյուսիսային շրջանները` Հալեպը ներառյալ, հյուսիսային Իրաքի Էրբիլի, Քիրքուքի և Մոսուլի շրջանները, Իրանի Խոյի և Ուրմիայի շրջանները, Վրաստանի Աջարիայի շրջանը, Հունաստանի Սալոնիկի շրջանը, Էգեյան ծովի կղզիները և Կիպրոսն ամբողջությամբ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը