Կարծիք

18.10.2019 14:53


«Հետևողականորեն» խուսափում են Արցախի անկախության մասին խոսելուց

«Հետևողականորեն» խուսափում են Արցախի անկախության մասին խոսելուց

«Մենք հետեւողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցերը: Մենք հետեւողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ»,-ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` «իբր թե» հակադարձելով Մամեդյարովի հայտարարությանը, թե բանակցությունները ժամանակին Ադրբեջանի (ոչ թե Հայաստանի) կողմից մերժված «կազանյան փաստաթղթի» շուրջ են։

Որն է այդ «օրակարգը», ինչի վրա են «հետեւողականորեն աշխատում», խոսնակը չի բացահայտել։
Միակ բանը, որ հաստատ է` այն է, որ մեր արտաքին գերատեսչությունը՝ Նիկոլի «հրամանատությամբ», սկզբունքորեն «վերանայել» է` փոխել է Արցախի հարցում իրականացվող (իրականում` ինքնահոսի մատնված) քաղաքականության առաջնահերթությունները. «հետեւողականորեն» առաջին տեղում է դնում «Արցախի անվտանգության» հարցը, կարգավիճակի խնդիրը` մղում երկրորդական պլան։

Եվ «հետեւողականորեն» խուսափում է Արցախի դե ֆակտո անկախությունը փաստաթղթորեն ամրագրելու անհրաժեշտության մասին խոսելուց։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը