Տավուշի մարզում Mitsubishi-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 63-ամյա Վարուժան Սարիբեկյանը, վարելով Mitsubishi մակնիշի E 837 EC 97 RUS համարանիշի ավտոմեքենան, Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր սահելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սարիբեկյանը տեղում մահացել է:
Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել դեպքի վայրից ոչ հեռու ծառայություն կատարող ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Լարիսա Գալստյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ մարզային քննչական վաչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Վ, Սարիբեկյանի կինն է, իսկ նրանք վերադառնալիս են եղել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ բնակվում էին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։