Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. փաստաբան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը` 75-ամյա Վարդան Թովմասյանը քիչ առաջ փաստաբանի ուղեկցությամբ դուրս եկավ ԱԱԾ շենքից:NEWS.am–ի հետ զրույցում նրա փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Վարդան Թովմասյանը բացատրություն է տվել։ Թովմասյանին կրկին հարցրել են, թե երբ եւ ինչ միջոցներով է վերանորոգել տանիքը: Փաստաբանը նշեց, որ իր վստահորդի ինքնազգացողությունը վատ էր։
Նշենք, որ ԱԱԾ–ն հարցաքննության է հրավիրել նաեւ Հրայր թովմասյանի դուստրերին։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերեւույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում եւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։
Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։
Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. փաստաբան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը` 75-ամյա Վարդան Թովմասյանը քիչ առաջ փաստաբանի ուղեկցությամբ դուրս եկավ ԱԱԾ շենքից: NEWS.am–ի հետ զրույցում նրա փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Վարդան Թովմասյանը բացատրություն է տվել։ Թովմասյանին կրկին հարցրել են, թե երբ եւ ինչ միջոցներով է վերանորոգել տանիքը: Փաստաբանը նշեց, որ իր վստահորդի ինքնազգացողությունը վատ էր։