hraparak.am-ը գրում է․ Իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով է փորձում «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Մեր տեղեկություններով, երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից՝ ծաղկի շուկայի մոտից, ոստիկանության աշխատակիցներն առանց բացատրության, բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն Ղազարյանին, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Բայց առավելապես պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթված գումարները, ասել են, թե իրենց հայտնի է, որ ինքն է շուկայի նայողը եւ որ իրենք գիտեն՝ ում է փող տվել նա, սակայն ուզում են, որ ինքը կամովին ասի: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին:
Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Դեռեւս Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ նախագահության տարիներին մարզադաշտի տնօրինության եւ ծաղկի բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, եւ մարզադաշտի հարակից տարածքի մի հատվածը տարիներ շարունակ ծառայել է որպես ծաղկի մեծածախ շուկա:
Մենք դիմեցինք ոստիկանություն, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները. «Այո՛, Կարեն անունով քաղաքացի բերման ենթարկվել է՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով»: Ավելի ուշ պարզեցինք, որ բերման ենթարկվածները 5-ն են։ Նրանց մի մասի վրա կան մարմնական վնասվածքներ։ Նրանց թվում է նաեւ Կարեն Ղազարյանի հարազատ եղբայրը՝ Արմանը, ով ոստիկանությունում հայտնել է, որ շուկա էր մտել ընդամենը ծաղիկ գնելու համար, սակայն նրան էլ պարտադրել են ցուցմունք տալ, որ իր եղբայրը՝ Կարենը շուկայի «նայողն» է եւ ասի, թե փողերն ում է տանում-տալիս: Պարզեցինք նաեւ մյուսների ինքնությունը՝ Գևորգ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, Դավիթ Մուրադյան: Ուշագրավ է, որ հինգ հոգուն շուկայի տարբեր վայրերից առանձին-առանձին տարբեր մեքնենաներով են բերման ենթարկել, սակայ նույնաբովանդակ պահանջներ ներկայացրել, ավելին, ոմանց դեպքում բացահայտ շոշափվել է Վանեցյանի անունը, հարցրել են՝ շուկան արդյոք Վանեցյանին չի պատկանում եւ Կարեն Ղազարյանի «տանիքն» էլ ԱԱԾ նախկին տնօրենն է:
***
Հրապարակում ենք Կարեն Ղազարյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի՝ ՀՔԾ ուղարկած դիմում-բողոքից մի հատված, որտեղ նկարագրված է ոստիկանների գործողություններն ու ճնշումները իր պաշտպանյալի՝ Կարեն Ղազարյանի նկատմամբ։ Իսկ բողոքն արդեն վարույթ է ընդունվել։
«Կարեն Ղազարյանը հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վ.Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ իր «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով իրեն, ինչպես նաև այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Այդ անձինք չեն ներկայացել, չեն ասել, թե ուր և ինչու են իրենց տանում, իրենց գտնվելու վայրի մասին իրենք տեղեկացել են արդեն հետո, երբ ժամը 13:40-ի սահմաններում իրենց ազատ են թողել: Նշել է, որ ոստիկանությունում գտնվող անձինք իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել և տարել տվել ինչ-որ անձի և ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին հրաժարվել է նման հայտարություն անելուց և գրելուց՝ այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք, իրեն հայհոյել և ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, մասնավորապես որովայնի, կողոսկրերի, ոտքերի և պարանոցի շրջանում, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք: Այդ ընթացքում, տվյալ անձինք խուզարկել են իր ավտոմեքենան, այնտեղից վերցրել են 60.000 ՀՀ դրամ, որն իր ընկերոջինն է և իրեն պատկանող 8.000 ՀՀ դրամ գումարը: Իսկ իր անձնական խուզարկությամբ` 180.000 ՀՀ դրամ գումար»,-ասված է փաստաբանի՝ ՀՔԾ պետին ուղարկած նամակում։
Ծեծել են ու փորձել Վանեցյանի դեմ ցուցմունք կորզել