Ցանկացած միջավայր ստեղծում է իրեն բնորոշ մշակույթ։ Այսպես, որևէ պետության մեջ, երբ խրախուսվում է գիտությամբ զբաղվելը, քննադատական միտքը, ստեղծվում է բարենպաստ միջավայր և գիտությունը ծաղկում է՝ տալով անվանի գիտնականներ։ Նույնը վերաբերում է արվեստին, ներեցեք, վերջերս շատ քննարկվող քրեական մշակույթին, որը նույնպես տալիս է իր հերոսներին և այլն։
1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում նույնպես ստեղծվեց բարենպաստ միջավայր մատնությունների, բանսարկությունների համար, որն էլ տվեց իր հերոսներին, որոնցից ամենանշանավորներից էր բանաստեղծ Նաիրի Զարյանը։
Այսօր, կարծես, նույնպես պահանջ կա բանսարկուների և մատնիչների, ու մրցակցություն է ընթանում առաջին տեղի դափնիների համար։ Կարծում եմ՝ առայժմ թիվ մեկ թեկնածուն լրագրող, «Լուսավոր Հայաստանի» ցուցակով պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանն է։
Մոռանա՞լ, թե՞ հիշել Նաիրի Զարյանին

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից