Քաղաքական

18.10.2019 12:16

ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը (տեսանյութ)

ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը (տեսանյութ)

tert.am-ը հայտնում է, որ տեղի է ունենում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի, կառավարման հոգեբան Միհրդատ Մադաթյանի, քաղաքական վերլուծաբաններ Գառնիկ Իսագուլյանի և Մենուա Հարությունյանի մամուլիս ասուլիսը: Բանախոսներն անդրադառնում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ տեղի ունեցող գործողություններին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։

Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, նրանց հայտնել էր, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ ներկայացուցիչները նշել էին, որ այդ դեպքում իրենք կգնան նրանց տուն: ԱԱԾ ներկայացուցիչներն այցելել էին Վարդան Թովմասյանի առանձնատուն և հետաքրքրվել տարիներ առաջ նորոգած տանիքի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։