Քաղաքական

18.10.2019 12:08

Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու․ «Իրատես»

Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու․ «Իրատես»

«Հոկտեմբերի 26-ին «Արվեստի և մշակույթի կառավարումը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակում ԱԺ երկու պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը կմեկնեն Վաշինգտոն:

«Պատվիրակության մեջ են նաև մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ևս երկու հոգի, որոնց, այսպես ասած, կառավարությունն է ուղարկում: Ծրագրի նպատակն է մասնագետներին հնարավորություն տալ հանդիպելու իրենց գործընկերներին ԱՄՆ-ից կամ աշխարհի այլ երկրներից, ծանոթանալու մասնագիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող ոլորտի նորագույն զարգացումներին և նվաճումներին»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը՝ ԱՄՆ-ի կառավարությունը:

Ի հավելումն նշեց նաև, որ պետք է կարողանալ առավելագույնը քաղել ծրագրից. «Պարզ է, որ հենց այնպես՝ որպես բարի կամքի դրսևորում չեն մեզ հրավիրում, ու չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ գլոբալացումից դեպի ազգայնականություն գնալու հայտարարությանը, պարզ է, որ հենց նմանատիպ ծրագրերով փորձում են որոշակի ներգործություն ունենալ ավելի փոքր պետությունների մշակութային կյանքի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։