Ադրբեջանցիներն անցնում են թույլատրելի բոլոր սահմանները. Զատուլինի հայտարարությունն իր հասցեին հնչող բողոքների մասին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված նրա դեմ ադրբեջանական կողմի հարձակումների հետ:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչպես նաև պետական մակարդակով պատգամավորի դեմ կոպիտ արշավ է իրականացվում` ուղեկցվելով սպառնալիքներով ու ահաբեկումներով:
Արձագանքելով բողոքի նոտայում հնչեցված պահանջներին՝ Պետդումայի պատգամավորը նշել է, որ Ղարաբաղ է մեկնել լիագումար նիստերի միջև ընդմիջման ժամանակ, և նրա ուղևորությունը չի ֆինանսավորվել ռուսական խորհրդարանի կողմից:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 25 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ այցելելով՝ Զատուլինը կողմերին միայն խաղաղության կոչ է արել և մերժել է հակամարտության կարգավորման ռազմական մեթոդները, որոնցից Ադրբեջանը փորձել է օգտվել 2016 թվականին:
«Ցավով նշում ենք, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք, չխոսելով դեռ լրատվամիջոցների մասին, անցնում են թույլատրելիի բոլոր սահմանները՝ Կոնստանտին Զատուլինին և ՌԴ ցանկացած քաղաքացու առաջադրած պահանջներում»,-ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ tert.am