Թուրքիան շուտով լուրջ սպառնալիք է դառնալու Հայաստանի համար. ինչպե՞ս պետք է դիմագրավենք այդ սպառնալիքին
Նախ հասկանալու համար, թե ինչու եմ այդպիսի կանախատեսումով հանդես գալիս, փորձենք վերլուծել և հասկանալ Թուրքիայի քաղաքականության փոփոխության այդպիսի հնարավորության պատճառները:
Սովորաբար այս կամ այն երկրի քաղաքականության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է լինում այդ երկրի ներքին և արտաքին գործընթացների զարգացման տրամաբանությամբ: Այդ կոնտեքստում փորձենք կարճ ներկայացնել, թե ինչ ուղի է անցել այս երկիրը վերջին 100 տարիների ընթացքում և ինչ մարտահրավերների առաջ է կանգնել այսօր:
Թուրքիան 1923 թվականից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը
Ինչպես հայտնի է, ժամանակակից Թուրքիայի ստեղծման հիմքում դրված էին Քեմալ Աթաթուրքի և այդ երկրի բանակի գործոնները: Օսմանյան կայսրության փլատակների տակ ձևավորվեց նոր Թուրքիա՝ Աթաթուրքի գլխավորությամբ:
Այդ նոր պետության կայացման հիմքում դրվեցին քեմալական 6 հայտնի սկզբունքները:
Առաջին՝ հանրապետական կարգեր
Նոր Թուրքիան դրվեց նոր հանրապետական կարգերի զարգացման հիմունքների վրա, որտեղ մերժվեցին երկրի զարգացման նախկին միապետական սկզբունքները։
Երկրորդ՝ ազգայնականություն
Հայտարարվեց, որ երկրի բոլոր քաղաքացիները թուրքեր են: Երկրում չկան ազգային փոքրամասնություններ՝ բացառությամբ Լոզանի պայմանագրով հաստատված հայերի, հույների և հրեաների:
Մնացած բոլոր ազգությունների իրավունքները չէին ընդունվում, և նրանք պետք է կամավոր ասիմիլացվեին:
Երրորդ՝ դասակարգային պայքարը պետք է ստորադասվի պետական շահին
Այդ սկզբունքի համաձայն՝ թուրք կոմունիստների և այլ ծայրահեղ ձախակողմյան կազմակերպությունների գործունեությունը պետք է համարվեր հակապետական, քանզի նրանք իրենց դասակարգային շահերը վեր էին դասում պետական շահից:
Չորրորդ՝ Լաիցիզմ
Կրոնը պիտի տարանջատվի պետությունից, և երկրի բոլոր կրթական հաստատությունները պետք է ենթարկվեն բացառապես կրթության նախարարությանը: Իսկ կրթական հաստատություններում կրոնական կրթությունը պետք է արգելվի։
Հինգերորդ՝ էտատիզմ
Տնտեսության մեջ պետության դերը պիտի գերակա նշանակություն ունենա: Իսկ մասնավոր ձեռներեցությունը պիտի խրախուսվի բացառապես մանր և միջին բիզնեսի ոլորտներում:
Վեցերորդ՝ արևմտամետ հեղափոխականություն
Թուրքիան պիտի դառնա եվրոպական տիպի ազգային պետություն, որտեղ նախկին հնացած բոլոր թուրքական ազգային ավանդույթները պիտի մերժվեն, որոնք խանգարում են ազգի աշխարհիկ հիմքերի վրա զարգացման համար:Պետք է նշել, որ Աթաթուրքին հաջողվեց այս սկզբունքների հիման վրա կառուցել նոր, ավելի ժամանակակից երկիր:
Արտաքին ոլորտում, երկիրը վարում էր զգուշավոր քաղաքականություն: Իսկ երկրի ներսում արգելված էին ոչ միայն ազգային փոքրամասնությունների ինքնորոշման գաղափարները, այլև պանիսլամիզմն ու պանթուրքիզմը: Առաջինի պարագայում Անկարան չէր ուզում փչացնել իր հարաբերությունները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, իսկ երկրորդի պարագայում՝ ԽՍՀՄ-ի հետ:
Այս քաղաքականությունը տևեց մինջև ԽՍՀՄ-ի փլուզումը, որից հետո Թուրքիան կանգնեց նոր մարտահրավերների առջև:
Թուրքիան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մինչև Էրդողանը
ԽՍՀՄ-ի փլուզումը թուրքական վերնախավին նոր պայմանների առաջ կանգնեցրեց: Բանն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ձևավորվեցին չորս նոր թրքալեզու պետություններ՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Իսկ դա նշանակում էր, որ թուրքերի մոտ առաջանում էր գաղափարական նոր ճգնաժամ: Մինչ այդ Աթաթուրքը ձևավորել էր թյուրքերի միակ երկիրը՝ Թուրքիան: Իսկ նրա բնակիչները կոչվում էին թյուրքեր: Իսկ ահա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիայի էքսկլյուզիվ կարգավիճակը վերանում էր: Որից էլ առաջանում էր հետևյալ հարցադրումը՝ ովքե՞ր են Թուրքիայում ապրող թյուրքերը և ինչ տարբերություն կա նրանց և նորանկախ թրքալեզու ժողովրդների միջև:
ԽՍՀՄ-ի սպառնալիքի վերացմամբ վերափոխման անհրաժեշտություն էր առաջանում նաև Թուրքիայի անվտանգության դոկտրինի հարցում: Բացի այդ, 90-ականներին փլուզվում էր նաև Ռուսաստանը: Իսկ Արևմուտքում թուրքերին առաջարկում էին ակտիվորեն լրացնել այն բացը, որն առաջացել էր նորանկախ թրքալեզու պետություններում:
Թուրքիան ակտիվորեն սկսեց իր տնտեսական, քաղաքական և մշակութայինէքսպանսիան այդ երկրներում:
Սակայն սրընթաց գործընթացները՝ կապված Ռուսաստանի փլուզման հետ, պահանջում էին նաև սրընթաց լուծումներ Անկարայի կողմից:
Արդյունքում որոշում կայացվեց ակտիվորեն աջակցել Ռուսաստանի հյուսիսային Կովկասում ընթացող ազգերի ինքնորոշման գործընթացներին, և առաջին հերթին՝ չեչեններին:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, ապա Թուրքիայի պանթուրքիստական ամբիցիաները չար կատակի դեր կատարեցին իրենց համար:
Հենց այդ նկրտումներից Ադրբեջանում իշխանության եկավ Էլչիբեյը: Որն էլ իր հերթին «արթնացրեց Ռուսաստանին և Թեհրանին»:
Արդյունքում Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցիները պարտվեցին և որի արդյունքում էլ Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերը մեր տարածաշրջանում տապալվեցին:
Իսկ չեչենական խնդրի լուծումից հետո, երբ Մոսկվային վերջնականապես հաջողվեց վերականգնել իր ազդեցությունը հյուսիսային Կովկասում, Թուրքիայում պանթուրքիստական զարգացման ուղենիշը վերջնականապես տանուլ տվեց: Փաստացի ղարաբաղյան և չեչենական խնդիրների լուծումը թաղեցին թուրքերի պանթուրքիստական ամբիցիոզ ծրագրերը: Հենց այստեղից էլ գալիս է, մասնավորապես, Պուտինիվերաբերմունքը Քոչարյանի հանդեպ՝ վերջինիս անվանելով «տարածաշրջանային առանցքային գործիչ»:
Պարտվեց պանթուրքիստական «բլիցկրիգը», սակայն ոչ այդ գաղափարը ընդանրապես:
Մասնավորապես, Անկարան շարունակեց համաթյուրքական կառույցների ձևավորումը, որի վերջնարդյունքը պիտի լինի ԵՄ-ի օրինակը՝ «Նոր թյուրքական միության» ձևավորումը՝ իր միասնական տնտեսական, քաղաքական և մշակութային տարածքով:
Այդ նպատակների համար ձևավորվել են հետևյալ կառույցները՝
-համաթյուրքական երկրների համաժողովներ
-համաթյուրքական խորհուրդ
-ընդունվել է ունենալ միասնական դրոշ (Եվրամիության օրինակով): Եվ այն պիտի ծածանվի ազգային դրոշների հետ զուգահեռ, տարբեր համաթյուրքական միջոցառումների ընթացքում:
Որոշում է կայացվել ԵՄ-ի, Արաբական լիգայի օրինակով ստեղծել նոր «Թյուրքական երկրների միություն», որտեղ կքննարկվեն անդամ երկրներին հուզող խնդիրները: Ղարաբաղի հարցը, Կիպրոսի խնդիրը և այլն:
Սակայն, հաշվի առնելով, որ այս նույն տարածքի վրա իր ազդեցությունն է փորձում տարածել նաև Մոսկվան, ապա հասկանալի է դառնում, որ Մոսկվայի ու Անկարայի միջև առաջանում է բնական մրցակցություն, որտեղ կողմերը ունեն իրենց առավելություններն ու թերությունները:
Նշենք, որ այս պայքարի առաջին փուլում Անկարան պարտվեց Մոսկվային, քանզի չեչենական և ղարաբաղյան ճակատներում Թուրքիայի պրոքսի ուժերը պարտություն կրեցին: Որի արդյունքում Թուրքիայում ուժեղացան այսպես կոչված «նեոօսմանիստական» ուժերը, որոնք առաջարկում էին Թուրքիայի ազդեցությունը տարածել ոչ թե թուրքալեզու երկրների վրա, այլ Միջին Արևելքում՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքներում: Ինչպես որ Ռուսաստանը փորձում է նույնը անել նախկին ԽՍՀՄ-ի երկրներում:
Թուրքիան «նեոօսմանիստ» Էրդողանից մինչ մեր օրերը
«Նեոօսմանիստները», ի տարբերություն «պանթյուրքիստների», Մոսկվայի հանդեպ թշնամաբար չեն տրամադրված: Նրանք չեն համարում, որ Թուրքիան պետք է լինի ԱՄՆ-ի կամ Արևմուտքի սատելիտը:
«Նեոօսմանիստների» գլխավոր ուղությունը ոչ թե թրքալեզու պետություններն են, այլ Միջին Արևելքը, որտեղ երբեմն իշխել է Օսմանյան կայսրությունը: Սակայն «նոր օսմանցիները» նպատակ ունեն իրենց ազդեցությունը տարածել այստեղ՝ այսպես կոչված «փափուկ ուժի» միջոցով:
Ինչպես որ դա Մոսկվան իրականացնում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կամ Գերմանիան՝ Եվրոպայում:
Էրդողանի իշխանության գալուց հետո, Թուրքիան մտավ իր զարգացման նոր փուլ: Նախ վերանայվեցին ազգային փոքրամասնությունների իրավունքները: Քրդերը ստացան մշակույթային ինքնավարություն, փոխվեց երկրի Սահմանադրությունը և երկրի քաղաքացիությունը տարանջատվեց էթնիկ պատկանելիությունից, ինչը նշանակում էր քեմալիզմի կարևորագույն սկզբունքներից մեկի արմատական վերանայում: Եվ իզուր չէր, որ սկզբնական փուլում Էրդողանին աջակցում էր այդ երկրի քրդերի ճնշող մեծամասնությունը:
Պետք է նշել՝ «նեոօսմանիզմը» իր բնույթով վտանգ չէր ներկայացնում ոչ Մոսկվային ոչ էլ Արևմուտքին: Դեռ ավելին, արաբական գարունի սկսումից հետո Անկարան ստացավ հիանալի հնարավորություն էապես մեծացնել իր ազդեցությունը Միջին Արևելքում: Սակայն Արևմուտքի և Անկարայի համատեղ ջանքերը այս հարցում տապալվեցին մի շարք օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով:
Սկզբից այն տապալվեց Եգիպտոսում, որտեղ իսլամիստները կրկին հեռացվեցին իշխանությունից, և երկիրը սկսեցին կառավարել զինվորականները՝ Ալ Սիսիի գլխավորությամբ: Հետո այն տապալվեց Թունիսում, հետո՝ Լիբիայում և վերջապես՝ Սիրիայում:
Արդյունքում Էրդողանի Թուրքիան փչացրեց իր հարաբերությունները Իսրայելի հետ (հանուն արաբների), սակայն Արաբական աշխարհում իր ազդեցությունը չավելացրեց:
Հետագայում նրա «զրո խնդիրների քաղաքականություն հարևանների հետ»-ը նույնպես տապալվեց:
Եվ արդյունքում Էրդողանը ստիպված վերադարձավ քեմալիստների ուղիին: Նույնիսկ քրդերը շրջվեցին Էրդողանից, և արդյունքում այսօրվա Թուրքիայի դերն ու նշանակությունը դարձել է անորոշ բոլորի համար:
Քրդերը դեմ են Էրդողանին, Արևմուտքը ցանկանում է Թուրքիայում իշխանության բերել «պանթուրքիստներին», որպեսզի այդ երկիրը կրկին հակադրեն Մոսկվայի հետ՝ Ուկրայինայի օրինակով:
Ադրբեջանը նույնպես դժգոհ է Էրդողանի «պասիվությունից» ղարաբաղյան խնդրում:
Եվ վերջապես Էրդողանին մերժում են նաև Արաբական աշխարհում, ինչը ցույց տվեց Թուրքիայի այս վերջին ներխուժումը Սիրիա:
Էրդողանի միակ պոզիտիվը մնացել են իր՝ Մոսկվայի հետ հանդարտ հարաբերությունները:
Սակայն դա հերիք չէ բավարարելու համար ներկայիս թուրք հասարակության ամբիցիոզ իղձերը:
Ահա թե ինչու մեծ հավանականություն կա, որ «նեոօսմանիզմի» քաղաքականության փաստացի տապալման արդյունքում, այդ երկրում կրկին ուժգնանա քեմալա-թուրքիստական ուղղությունը: Եվ դրա վաղ ապացույցն եղավ այն, որ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրություններում Էրդողանի թեկնածուն պարտվեց քեմալիստին: Իսկ թե ինչ է դա նշանակում, շատ լավ է հասկանում Էրդողանը: Քանի որ ինքը՝ Էրդողանը, իր լուրջ քաղաքական վերելքը սկսել է հենց Ատամբուլի քաղաքապետ դառնալուց հետո:
Ակնհայտ է, որ հաջորդ ընտրական ցիկլում մեծ հավանականություն կլինի, որ Թուրքիայում իշխանության կարող է գալ քեմալիստների ներկայացուցիչը: Ինչը կարող է նշանակել լուրջ մարտահրավեր նաև Հայաստանի համար:
Որո՞նք կարող են լինել այդ սպառնալիքները
Թուրքիան Սիրիական ճգնաժամից հետո դուրս է գալու որպես նոր երկիր:
Անկարայում արդեն հասկացել են, որ Արաբական աշխարհում այլևս իրենց չեն սպասում: Եվ ուրեմն, Թուրքիան որպես գործոն կարող է ուժեղ խաղացող դառնալ թրքալեզու երկրների տարածքում: Որտեղ նրան այդքան խորթ աչքով չեն դիտում:
Եվ մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների տրեկի վրա Թուրքիան կարող է էապես ազդել Մոսկվայի հետ իր հարաբերություններում: Իսկ հաշվի առնելով, որ այսօրվա Հայաստանում որոշումները կայացնում է այսպես կոչված՝ «քաղաքական մանկապարտեզը», ապա այս իրավիճակը մեր երկրի անվտանգության տեսանկյունից կարող է դառնալ կործանարար: Քանզի, Մասկվա-Բաքու-Անկարա եռանկյունում Հայաստանի շահը հնարավոր կլինի ապահովել բացառապես ճշգրիտ քաղաքականություն վարելու արդյունքում:
Թուրքիան շուտով լուրջ սպառնալիք է դառնալու Հայաստանի համար. ինչպե՞ս պետք է դիմագրավենք այդ սպառնալիքին
Նախ հասկանալու համար, թե ինչու եմ այդպիսի կանախատեսումով հանդես գալիս, փորձենք վերլուծել և հասկանալ Թուրքիայի քաղաքականության փոփոխության այդպիսի հնարավորության պատճառները:
Սովորաբար այս կամ այն երկրի քաղաքականության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է լինում այդ երկրի ներքին և արտաքին գործընթացների զարգացման տրամաբանությամբ: Այդ կոնտեքստում փորձենք կարճ ներկայացնել, թե ինչ ուղի է անցել այս երկիրը վերջին 100 տարիների ընթացքում և ինչ մարտահրավերների առաջ է կանգնել այսօր:
Թուրքիան 1923 թվականից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը
Ինչպես հայտնի է, ժամանակակից Թուրքիայի ստեղծման հիմքում դրված էին Քեմալ Աթաթուրքի և այդ երկրի բանակի գործոնները: Օսմանյան կայսրության փլատակների տակ ձևավորվեց նոր Թուրքիա՝ Աթաթուրքի գլխավորությամբ:
Այդ նոր պետության կայացման հիմքում դրվեցին քեմալական 6 հայտնի սկզբունքները:
Առաջին՝ հանրապետական կարգեր
Նոր Թուրքիան դրվեց նոր հանրապետական կարգերի զարգացման հիմունքների վրա, որտեղ մերժվեցին երկրի զարգացման նախկին միապետական սկզբունքները։
Երկրորդ՝ ազգայնականություն
Հայտարարվեց, որ երկրի բոլոր քաղաքացիները թուրքեր են: Երկրում չկան ազգային փոքրամասնություններ՝ բացառությամբ Լոզանի պայմանագրով հաստատված հայերի, հույների և հրեաների:
Մնացած բոլոր ազգությունների իրավունքները չէին ընդունվում, և նրանք պետք է կամավոր ասիմիլացվեին:
Երրորդ՝ դասակարգային պայքարը պետք է ստորադասվի պետական շահին
Այդ սկզբունքի համաձայն՝ թուրք կոմունիստների և այլ ծայրահեղ ձախակողմյան կազմակերպությունների գործունեությունը պետք է համարվեր հակապետական, քանզի նրանք իրենց դասակարգային շահերը վեր էին դասում պետական շահից:
Չորրորդ՝ Լաիցիզմ
Կրոնը պիտի տարանջատվի պետությունից, և երկրի բոլոր կրթական հաստատությունները պետք է ենթարկվեն բացառապես կրթության նախարարությանը: Իսկ կրթական հաստատություններում կրոնական կրթությունը պետք է արգելվի։
Հինգերորդ՝ էտատիզմ
Տնտեսության մեջ պետության դերը պիտի գերակա նշանակություն ունենա: Իսկ մասնավոր ձեռներեցությունը պիտի խրախուսվի բացառապես մանր և միջին բիզնեսի ոլորտներում:
Վեցերորդ՝ արևմտամետ հեղափոխականություն
Թուրքիան պիտի դառնա եվրոպական տիպի ազգային պետություն, որտեղ նախկին հնացած բոլոր թուրքական ազգային ավանդույթները պիտի մերժվեն, որոնք խանգարում են ազգի աշխարհիկ հիմքերի վրա զարգացման համար:Պետք է նշել, որ Աթաթուրքին հաջողվեց այս սկզբունքների հիման վրա կառուցել նոր, ավելի ժամանակակից երկիր:
Արտաքին ոլորտում, երկիրը վարում էր զգուշավոր քաղաքականություն: Իսկ երկրի ներսում արգելված էին ոչ միայն ազգային փոքրամասնությունների ինքնորոշման գաղափարները, այլև պանիսլամիզմն ու պանթուրքիզմը: Առաջինի պարագայում Անկարան չէր ուզում փչացնել իր հարաբերությունները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, իսկ երկրորդի պարագայում՝ ԽՍՀՄ-ի հետ:
Այս քաղաքականությունը տևեց մինջև ԽՍՀՄ-ի փլուզումը, որից հետո Թուրքիան կանգնեց նոր մարտահրավերների առջև:
Թուրքիան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մինչև Էրդողանը
ԽՍՀՄ-ի փլուզումը թուրքական վերնախավին նոր պայմանների առաջ կանգնեցրեց: Բանն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ձևավորվեցին չորս նոր թրքալեզու պետություններ՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Իսկ դա նշանակում էր, որ թուրքերի մոտ առաջանում էր գաղափարական նոր ճգնաժամ: Մինչ այդ Աթաթուրքը ձևավորել էր թյուրքերի միակ երկիրը՝ Թուրքիան: Իսկ նրա բնակիչները կոչվում էին թյուրքեր: Իսկ ահա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիայի էքսկլյուզիվ կարգավիճակը վերանում էր: Որից էլ առաջանում էր հետևյալ հարցադրումը՝ ովքե՞ր են Թուրքիայում ապրող թյուրքերը և ինչ տարբերություն կա նրանց և նորանկախ թրքալեզու ժողովրդների միջև:
ԽՍՀՄ-ի սպառնալիքի վերացմամբ վերափոխման անհրաժեշտություն էր առաջանում նաև Թուրքիայի անվտանգության դոկտրինի հարցում: Բացի այդ, 90-ականներին փլուզվում էր նաև Ռուսաստանը: Իսկ Արևմուտքում թուրքերին առաջարկում էին ակտիվորեն լրացնել այն բացը, որն առաջացել էր նորանկախ թրքալեզու պետություններում:
Թուրքիան ակտիվորեն սկսեց իր տնտեսական, քաղաքական և մշակութային էքսպանսիան այդ երկրներում:
Սակայն սրընթաց գործընթացները՝ կապված Ռուսաստանի փլուզման հետ, պահանջում էին նաև սրընթաց լուծումներ Անկարայի կողմից:
Արդյունքում որոշում կայացվեց ակտիվորեն աջակցել Ռուսաստանի հյուսիսային Կովկասում ընթացող ազգերի ինքնորոշման գործընթացներին, և առաջին հերթին՝ չեչեններին:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, ապա Թուրքիայի պանթուրքիստական ամբիցիաները չար կատակի դեր կատարեցին իրենց համար:
Հենց այդ նկրտումներից Ադրբեջանում իշխանության եկավ Էլչիբեյը: Որն էլ իր հերթին «արթնացրեց Ռուսաստանին և Թեհրանին»:
Արդյունքում Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցիները պարտվեցին և որի արդյունքում էլ Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերը մեր տարածաշրջանում տապալվեցին:
Իսկ չեչենական խնդրի լուծումից հետո, երբ Մոսկվային վերջնականապես հաջողվեց վերականգնել իր ազդեցությունը հյուսիսային Կովկասում, Թուրքիայում պանթուրքիստական զարգացման ուղենիշը վերջնականապես տանուլ տվեց: Փաստացի ղարաբաղյան և չեչենական խնդիրների լուծումը թաղեցին թուրքերի պանթուրքիստական ամբիցիոզ ծրագրերը: Հենց այստեղից էլ գալիս է, մասնավորապես, Պուտինի վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ՝ վերջինիս անվանելով «տարածաշրջանային առանցքային գործիչ»:
Պարտվեց պանթուրքիստական «բլիցկրիգը», սակայն ոչ այդ գաղափարը ընդանրապես:
Մասնավորապես, Անկարան շարունակեց համաթյուրքական կառույցների ձևավորումը, որի վերջնարդյունքը պիտի լինի ԵՄ-ի օրինակը՝ «Նոր թյուրքական միության» ձևավորումը՝ իր միասնական տնտեսական, քաղաքական և մշակութային տարածքով:
Այդ նպատակների համար ձևավորվել են հետևյալ կառույցները՝
-համաթյուրքական երկրների համաժողովներ
-համաթյուրքական խորհուրդ
-ընդունվել է ունենալ միասնական դրոշ (Եվրամիության օրինակով): Եվ այն պիտի ծածանվի ազգային դրոշների հետ զուգահեռ, տարբեր համաթյուրքական միջոցառումների ընթացքում:
Որոշում է կայացվել ԵՄ-ի, Արաբական լիգայի օրինակով ստեղծել նոր «Թյուրքական երկրների միություն», որտեղ կքննարկվեն անդամ երկրներին հուզող խնդիրները: Ղարաբաղի հարցը, Կիպրոսի խնդիրը և այլն:
Սակայն, հաշվի առնելով, որ այս նույն տարածքի վրա իր ազդեցությունն է փորձում տարածել նաև Մոսկվան, ապա հասկանալի է դառնում, որ Մոսկվայի ու Անկարայի միջև առաջանում է բնական մրցակցություն, որտեղ կողմերը ունեն իրենց առավելություններն ու թերությունները:
Նշենք, որ այս պայքարի առաջին փուլում Անկարան պարտվեց Մոսկվային, քանզի չեչենական և ղարաբաղյան ճակատներում Թուրքիայի պրոքսի ուժերը պարտություն կրեցին: Որի արդյունքում Թուրքիայում ուժեղացան այսպես կոչված «նեոօսմանիստական» ուժերը, որոնք առաջարկում էին Թուրքիայի ազդեցությունը տարածել ոչ թե թուրքալեզու երկրների վրա, այլ Միջին Արևելքում՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքներում: Ինչպես որ Ռուսաստանը փորձում է նույնը անել նախկին ԽՍՀՄ-ի երկրներում:
Թուրքիան «նեոօսմանիստ» Էրդողանից մինչ մեր օրերը
«Նեոօսմանիստները», ի տարբերություն «պանթյուրքիստների», Մոսկվայի հանդեպ թշնամաբար չեն տրամադրված: Նրանք չեն համարում, որ Թուրքիան պետք է լինի ԱՄՆ-ի կամ Արևմուտքի սատելիտը:
«Նեոօսմանիստների» գլխավոր ուղությունը ոչ թե թրքալեզու պետություններն են, այլ Միջին Արևելքը, որտեղ երբեմն իշխել է Օսմանյան կայսրությունը: Սակայն «նոր օսմանցիները» նպատակ ունեն իրենց ազդեցությունը տարածել այստեղ՝ այսպես կոչված «փափուկ ուժի» միջոցով:
Ինչպես որ դա Մոսկվան իրականացնում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կամ Գերմանիան՝ Եվրոպայում:
Էրդողանի իշխանության գալուց հետո, Թուրքիան մտավ իր զարգացման նոր փուլ: Նախ վերանայվեցին ազգային փոքրամասնությունների իրավունքները: Քրդերը ստացան մշակույթային ինքնավարություն, փոխվեց երկրի Սահմանադրությունը և երկրի քաղաքացիությունը տարանջատվեց էթնիկ պատկանելիությունից, ինչը նշանակում էր քեմալիզմի կարևորագույն սկզբունքներից մեկի արմատական վերանայում: Եվ իզուր չէր, որ սկզբնական փուլում Էրդողանին աջակցում էր այդ երկրի քրդերի ճնշող մեծամասնությունը:
Պետք է նշել՝ «նեոօսմանիզմը» իր բնույթով վտանգ չէր ներկայացնում ոչ Մոսկվային ոչ էլ Արևմուտքին: Դեռ ավելին, արաբական գարունի սկսումից հետո Անկարան ստացավ հիանալի հնարավորություն էապես մեծացնել իր ազդեցությունը Միջին Արևելքում: Սակայն Արևմուտքի և Անկարայի համատեղ ջանքերը այս հարցում տապալվեցին մի շարք օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով:
Սկզբից այն տապալվեց Եգիպտոսում, որտեղ իսլամիստները կրկին հեռացվեցին իշխանությունից, և երկիրը սկսեցին կառավարել զինվորականները՝ Ալ Սիսիի գլխավորությամբ: Հետո այն տապալվեց Թունիսում, հետո՝ Լիբիայում և վերջապես՝ Սիրիայում:
Արդյունքում Էրդողանի Թուրքիան փչացրեց իր հարաբերությունները Իսրայելի հետ (հանուն արաբների), սակայն Արաբական աշխարհում իր ազդեցությունը չավելացրեց:
Հետագայում նրա «զրո խնդիրների քաղաքականություն հարևանների հետ»-ը նույնպես տապալվեց:
Եվ արդյունքում Էրդողանը ստիպված վերադարձավ քեմալիստների ուղիին: Նույնիսկ քրդերը շրջվեցին Էրդողանից, և արդյունքում այսօրվա Թուրքիայի դերն ու նշանակությունը դարձել է անորոշ բոլորի համար:
Քրդերը դեմ են Էրդողանին, Արևմուտքը ցանկանում է Թուրքիայում իշխանության բերել «պանթուրքիստներին», որպեսզի այդ երկիրը կրկին հակադրեն Մոսկվայի հետ՝ Ուկրայինայի օրինակով:
Ադրբեջանը նույնպես դժգոհ է Էրդողանի «պասիվությունից» ղարաբաղյան խնդրում:
Եվ վերջապես Էրդողանին մերժում են նաև Արաբական աշխարհում, ինչը ցույց տվեց Թուրքիայի այս վերջին ներխուժումը Սիրիա:
Էրդողանի միակ պոզիտիվը մնացել են իր՝ Մոսկվայի հետ հանդարտ հարաբերությունները:
Սակայն դա հերիք չէ բավարարելու համար ներկայիս թուրք հասարակության ամբիցիոզ իղձերը:
Ահա թե ինչու մեծ հավանականություն կա, որ «նեոօսմանիզմի» քաղաքականության փաստացի տապալման արդյունքում, այդ երկրում կրկին ուժգնանա քեմալա-թուրքիստական ուղղությունը: Եվ դրա վաղ ապացույցն եղավ այն, որ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրություններում Էրդողանի թեկնածուն պարտվեց քեմալիստին: Իսկ թե ինչ է դա նշանակում, շատ լավ է հասկանում Էրդողանը: Քանի որ ինքը՝ Էրդողանը, իր լուրջ քաղաքական վերելքը սկսել է հենց Ատամբուլի քաղաքապետ դառնալուց հետո:
Ակնհայտ է, որ հաջորդ ընտրական ցիկլում մեծ հավանականություն կլինի, որ Թուրքիայում իշխանության կարող է գալ քեմալիստների ներկայացուցիչը: Ինչը կարող է նշանակել լուրջ մարտահրավեր նաև Հայաստանի համար:
Որո՞նք կարող են լինել այդ սպառնալիքները
Թուրքիան Սիրիական ճգնաժամից հետո դուրս է գալու որպես նոր երկիր:
Անկարայում արդեն հասկացել են, որ Արաբական աշխարհում այլևս իրենց չեն սպասում: Եվ ուրեմն, Թուրքիան որպես գործոն կարող է ուժեղ խաղացող դառնալ թրքալեզու երկրների տարածքում: Որտեղ նրան այդքան խորթ աչքով չեն դիտում:
Եվ մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների տրեկի վրա Թուրքիան կարող է էապես ազդել Մոսկվայի հետ իր հարաբերություններում: Իսկ հաշվի առնելով, որ այսօրվա Հայաստանում որոշումները կայացնում է այսպես կոչված՝ «քաղաքական մանկապարտեզը», ապա այս իրավիճակը մեր երկրի անվտանգության տեսանկյունից կարող է դառնալ կործանարար: Քանզի, Մասկվա-Բաքու-Անկարա եռանկյունում Հայաստանի շահը հնարավոր կլինի ապահովել բացառապես ճշգրիտ քաղաքականություն վարելու արդյունքում:
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org