Կարծիք

17.10.2019 22:59


Իրավապաշտպանների աջակցությունը ռեպերսիաներին

Իրավապաշտպանների աջակցությունը ռեպերսիաներին

Իրավապաշտպանների աջակցությունը ռեպերսիաներին. «Դուխով» բառը ստուգաբանվեց՝ «փոքրոգի», ով թիրախ է դարձնում դատավորի աղջիկներին և ծեր հորը

Վարչապետ Փաշինյանը ռեպրեսիվ ապարատների է վերածել իր գրպանում գտնվող բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովից մինչև դատախազություն, Հանրային հեռուստատեսությունից մինչև ՀՔԾ, ԲՈՀ-ից մինչև ԱԱԾ։ «Դրսից» էլ ռեպրեսիաներին աջակցում է հասարակության տիղմը և ձեռքի տակի մամուլը՝ որպես ինֆորմացիոն հովանավոր։

Հիմա այս բոլոր ապարատների թիրախն է դարձրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, նրա ընտանիքին են հալածում՝ քրոջ՝ Անժելա Թովմասյանի մամուլի ակումբի վրա են հարձակվում, ԱԺ-ն նրա պաշտոնանկության որոշում է ընդունում, բայց հենց ՍԴ-ի մասնագիտական պատին բախվում-ձախողվում է, ՀՔԾ-ն է նրա վրա գործ հարուցում՝ քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն այս պարագայում հստակ քաղաքական է։ ԱԱԾ-ն էլ նրա աղջիկներին և հորն է հալածում։ Այսինքն, նրանք, ովքեր փողոց էին լցվել ճակատներին գրած «դուխով», ցույց տվեցին, որ այդ դուխը այն փոքրոգությունն է, որ դատավորին «կոտրելու» համար ընդունակ են նրա ծեր հորն ու աղջիկներին ճնշել։

ՍԴ նախագահի դեմ ռեպրեսիաները այն մոդելն է, որով Փաշինյանը ծրագրում է ամբողջ Հայաստանի վրա կիրառել, յուրաքանչյուր ընդդիմախոսի։ Կհաջողի՞, դժվար թե, բայց ոչ այն պատճառով, որ իրավապաշտպանները կընդվզեն, չէ՛։

Նոր Հայաստանը ստալինյան շրջանն է հիշեցնում ոչ միայն նրանով, որ իշխանության անցանկալի անձանց ժողովրդի թշնամի են հռչակում ու հետապնդում նրանց և նրանց հարազատներին, այլև որ իրավապաշտպանների ձայնը չկա։

Ստալինյան շրջանի համեմատ տարբերություն էլ կա, այն, որ այն տարիներին անհնար էր պայքարել, ով պայքարեր կգնդակահարվեր, իսկ այժմ՝ ոչ, տարիներ գործող բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ կան՝ գրասենյակներով, աշխատակազմով, հաշվետվություններով, առիթ֊անառիթ հայտարարություններով, սեմինարներով ու վեհաժողովներով, սակայն մի մասը ծափահարում է ռեպերսիաները, մի մասը ասում է՝ քիչ են անում, մի մասն էլ՝ ձայն չի հանում (մեկ-երկու անհատի ձայնը չհաշված)։ Իսկ այս պարագայում իրավապաշտպանի կոչման տեղը գրավողը եթե լռում է, ուրեմն մասնակցում է ռեպրեսիաներին, պատասխանատու է դառնում բռնապետության համար։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը