Կարծիք

17.10.2019 22:33


Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը իրավական անբարո ահաբեկչություն է

Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը իրավական անբարո ահաբեկչություն է

Նիկոլ Փաշինյանի բութ դակիչ ու անսկզբունք կամակատար Սասուն Խաչատրյանի ՀՔԾ-ի կողմից Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը իրավական անբարո ահաբեկչություն է՝ քրեաիրավական այլ բովանդակային որակում տալ իրականացվողին պարզապես անհնար է։

Նիկոլը բառացի ու տառացի, դե ֆակտո ու դե յուրե թքում է Հայաստանի Հանրապտության ճակատին, թքում է քիչ թե շատ իրավագիտակից յուրաքանչյուր քաղաքացու ճակատին. հակապետական ու ապազգային այս բարոյազուրկ աղանդն օրեցօր օրհասական է դառնում, սրանից ազատվելը՝ կենսական խնդիր. մենք հատում ենք լինելիության շեմը։

Միակ իրավական ընթացակարգը Հրայր Թովմասյանից ազատվելու ԱԺ-ի նախաձեռնությունն էր՝ ուղղված ՍԴ-ին, մինչդեռ Արարատ Միրզոյան փսևվդոգործիչն, ավելի շուտ պալեոլիթյան քարե կոպիտ տանձաձև հատիչից չտարբերվող գործիքը, հստակ նշել էր՝ իրենք ունեն այլ մեթոդներ ևս հանցավոր այդ միտքը կյանքի կոչելու համար. իրավաբառդակը հասնում է իր ապոգեային՝ կա՛մ պետությունը, կա՛մ սրանք։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը