Կարծիք

17.10.2019 22:17


Այս իշխանություններն անում են քայլեր, որոնց պարագայում իշխանափոխությունից հետո իրենք ու իրենց ընտանիքները հանգիստ տեղ չունենան

Այս իշխանություններն անում են քայլեր, որոնց պարագայում իշխանափոխությունից հետո իրենք ու իրենց ընտանիքները հանգիստ տեղ չունենան

Այս իշխանություններն անում են քայլեր, որոնց պարագայում իշխանափոխությունից հետո իրենք ու իրենց ընտանիքները հանգիստ տեղ չունենան։ Իսկ սա նշանակում է, որ իրենք պատրաստվում են կա՛մ իշխել հավերժ, կա՛մ կուտակել այնքան, որ հասցնեն թռնել Հայաստանից ու դրսերում բավականին հարմարավետ իրենց զգալ։

Այն, որ հավերժ իշխանություն չկա, ու այս կարգի կոնգլոմերատները ընդունակ են շատ անսպասելի փլուզվել, փաստ է, ու նաև փաստ է, որ նման դեպքերում կա՛մ ինքնաթիռում տեղ չի լինում, կա՛մ ոչ բոլորի համար է լինում։

Մի խոսքով, խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, քանի շատ ուշ չի․․․

***

Մի բան ասեմ։ Գլոբալ առումով ամենաշատը հաբրգում են այն իշխանությունները, որոնք ժողովրդավարություն ավանդույթներ ու ժողովրդավարական ինստիտուտներ չունեցող երկրներում ընտրվում են այսպես ասած ժողովրդի մեծամասնությամբ ու առաջին հայացքից լեգիտիմ են։ Չկան հակակշիռներ, հակազդեցություններ, իրենք չեն կրում ժողովրդավարության ավանդույթներ, ու ժողովրդի մեծամասնության քվեն իրենց դարձնում է անկառավարելի ու բռնակալ, ու շատ կարճ ժամանակ անց իրենք վերածվում են պատուհասի հենց իրենց քվե տված ժողովրդի գլխին։

Օրինակ, ինչքան էլ որ տարօրինակ լինի, նման երկրներում ժողովրդի մեծամասնության քվեն չունեցող իշխանությունները շատ ավելի իրենց զուսպ են պահում, որովհետեւ իրենց հենց խոցելի լեգիտիմությունը վերածվում է իրենց իսկ համար հակակշռի։ Օրինակ, Հայաստանում ամենաշատ չբացահայտված քաղաքական սպանությունները կատարվեցին առաջին ժամկետի Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք՝ 1991-1996թթ․, այսինքն երբ Լևոնը ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրում ստացել էր ժողովրդի ճնշող մեծամասնության քվեն, սակայն հակաշիռների ու հակազդեցությունների մեխանիզմներ երկրում չկային։ Ու այդ նույն պարագայում 1996 թվականի կեղծված ընտրություններից հետո ոչ լեգիտիմ Լեւոնի իշխանության տարիները շատ ավելի զուսպ էին։

Այնպես որ լեգիտիմությունը դրական երեւույթ է իրեն համար համապատասխանող միջավայրում, այլ պարագայում դեռ մեծ հարց է, թե ինչն է դրականը կամ բացասականը...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը