Ես այլևս չեմ զարմանում, որովհետև մեր երկրում վերացել է որևէ տաբու
Մինչ բոլորն ապշած գրում են, թե ինչպես կարելի է Հրայր Թովմասյանի 75-ամյա տարեց հորը եւ երկու դուստրերին կանչել ԱԱԾ, ես ամենեւին զարմացած չեմ։ Ես այլեւս չեմ զարմանում, որովհետեւ մեր երկրում վերացել է որեւէ տաբու, չեմ զարմանում, քանզի հետեւողականորեն վերացվում են բարոյականության բոլոր նշմարելի եւ աննշմարելի գծերը։ Չեմ զարմանում, քանի որ Հայաստանում իրավաբանությունը դարձել է փախստական, որին ոչ ոք (իրավապահ մարմիններն առաջին հերթին) կարգավիճակ չի ուզում տալ, իսկ քաղաքականությունն էլ ամբողջությամբ սկսել է համապատասխանել երբեւէ արված ամենավատ բնութագրություններին։
Ես անկեղծ կցանկանայի հույս ունենալ, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հորդորել՝ սթափվել եւ ուշքի գալ, հաղթահարել ինքն իրեն եւ դադարեցնել սերունդների միջեւ ատելության սահմանումը։ Կցանկանայի հույս ունենալ, որ նրան կարելի է հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, հիշեցնել, որ երբեւէ որեւէ մեկը հավերժ չի մնում քաղաքականության մեջ, եւ ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, ինքը եւս գնալու է, իսկ իր գեներացրած ատելությունը մնալու է։ Սակայն այդ հույսը ամեն նոր օր հօդս է ցնդում վարչապետ Փաշինյանի ռեժիմի գործողությունների հետեւանքով։
Կցանկանայի հույս ունենալ, որ ՀՔԾ եւ ԱԱԾ աշխատակիցները կհիշեն, որ կան հրամաներ, որոնք տրվում են, սակայն չեն կարող կատարվել, որ կան գծեր, որ չպետք է անցել։ Սպայի պատիվը ամեն հրաման կատարելու մեջ չէ, սպայի պատիվն արժանապատվություն է, անթույլատրելի ու անօրինական հրամաններին ՈՉ ասելու կարողություն, անկարողության դեպքում՝ պատվախնդիր հեռացում։ Սա այն դեպքը չէ, որ մոռացվեք կամ էլ ասեք՝ «դե հրամանա, անում էինք»։ Եթե ուզում եք հասկանալ ձեզ տրված հրամանն ինչպիսինն է՝ պարզ թեսթ կա՝ «մի արա այն, ինչ չես ցանկանա, որ վաղը լինի ընտանիքիդ հանդեպ»։ Չեմ ասում քո հանդեպ, քանզի հրամաններն արդեն վաղուց մտել են մարդկանց ընտանիքներ։
Չի մոռացվելու նաեւ նա, ում համար արվում է այս ամենը։ «Բարեպաշտի» ու «բարձրակարգ իրավաբանի» համբավը չի կարելի արատավորել «հանուն պաշտոնի ամեն ինչ» հանցավոր ու ցինիկ բանաձեւով։
Հ.Գ. Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյան՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։
Բացատրեմ, թե՞ կհասկանանք, թե սա ինչ է նշանակում։
Հարգե՜լի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում՝ հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում։
Ես այլևս չեմ զարմանում, որովհետև մեր երկրում վերացել է որևէ տաբու
Մինչ բոլորն ապշած գրում են, թե ինչպես կարելի է Հրայր Թովմասյանի 75-ամյա տարեց հորը եւ երկու դուստրերին կանչել ԱԱԾ, ես ամենեւին զարմացած չեմ։ Ես այլեւս չեմ զարմանում, որովհետեւ մեր երկրում վերացել է որեւէ տաբու, չեմ զարմանում, քանզի հետեւողականորեն վերացվում են բարոյականության բոլոր նշմարելի եւ աննշմարելի գծերը։ Չեմ զարմանում, քանի որ Հայաստանում իրավաբանությունը դարձել է փախստական, որին ոչ ոք (իրավապահ մարմիններն առաջին հերթին) կարգավիճակ չի ուզում տալ, իսկ քաղաքականությունն էլ ամբողջությամբ սկսել է համապատասխանել երբեւէ արված ամենավատ բնութագրություններին։
Ես անկեղծ կցանկանայի հույս ունենալ, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հորդորել՝ սթափվել եւ ուշքի գալ, հաղթահարել ինքն իրեն եւ դադարեցնել սերունդների միջեւ ատելության սահմանումը։
Կցանկանայի հույս ունենալ, որ նրան կարելի է հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, հիշեցնել, որ երբեւէ որեւէ մեկը հավերժ չի մնում քաղաքականության մեջ, եւ ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, ինքը եւս գնալու է, իսկ իր գեներացրած ատելությունը մնալու է։ Սակայն այդ հույսը ամեն նոր օր հօդս է ցնդում վարչապետ Փաշինյանի ռեժիմի գործողությունների հետեւանքով։
Կցանկանայի հույս ունենալ, որ ՀՔԾ եւ ԱԱԾ աշխատակիցները կհիշեն, որ կան հրամաներ, որոնք տրվում են, սակայն չեն կարող կատարվել, որ կան գծեր, որ չպետք է անցել։ Սպայի պատիվը ամեն հրաման կատարելու մեջ չէ, սպայի պատիվն արժանապատվություն է, անթույլատրելի ու անօրինական հրամաններին ՈՉ ասելու կարողություն, անկարողության դեպքում՝ պատվախնդիր հեռացում։ Սա այն դեպքը չէ, որ մոռացվեք կամ էլ ասեք՝ «դե հրամանա, անում էինք»։ Եթե ուզում եք հասկանալ ձեզ տրված հրամանն ինչպիսինն է՝ պարզ թեսթ կա՝ «մի արա այն, ինչ չես ցանկանա, որ վաղը լինի ընտանիքիդ հանդեպ»։ Չեմ ասում քո հանդեպ, քանզի հրամաններն արդեն վաղուց մտել են մարդկանց ընտանիքներ։
Չի մոռացվելու նաեւ նա, ում համար արվում է այս ամենը։ «Բարեպաշտի» ու «բարձրակարգ իրավաբանի» համբավը չի կարելի արատավորել «հանուն պաշտոնի ամեն ինչ» հանցավոր ու ցինիկ բանաձեւով։
Հ.Գ. Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյան՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։
Բացատրեմ, թե՞ կհասկանանք, թե սա ինչ է նշանակում։
Հարգե՜լի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում՝ հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից