Կարծիք

17.10.2019 20:20


Չկա ու չի եղել Հայաստանում իշխանություն, որն այսքան անպատվաբեր ձևով խաղա պետական կառույցների, իշխանության հեղինակության հետ

Չկա ու չի եղել Հայաստանում իշխանություն, որն այսքան անպատվաբեր ձևով խաղա պետական կառույցների, իշխանության հեղինակության հետ

Չկա ու չի եղել Հայաստանում իշխանություն, որը այսքան անպատվաբեր ձևով խաղա պետական կառույցների, իշխանության հեղինակության հետ։ Մտածում էի, թե մարտի 1-ի այսպես ասած՝ նոր հանգամանքներիով քրեական գործից այն կողմ խայտառակություն չի կարող լինել, բայց պարզվում է, որ կա ու էլի կլինի, քանի դեռ կա մարդ, պաշտոնյա, որը չի ուզում անցնել Նիկոլի թրի տակով։

Ասել եմ ու կրկնում եմ, այսօր ՀՀ ոչ մի քաղաքացու չի հետաքրքրում սահմանադրական դատարանի հարցը, չկա նման բան, թե հանրության վստահությունը չի վայելում։ Մարդիկ մտածում են միայն իրենց առօրյա պետքերի մասին։

ԱԱԾ-ն եքա բոյն առնի ու գնա ՍԴ նախագահի տուն ու հարցնի, թե տանիքը որ թվականին եք փոխե՞լ։ Ժողովո՜ւրդ խելք արի։

Երբ Արարատ Միրզոյանն ասում էր, թե ունեն Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու «պլան Բ», «պլան Գ», նկատի ուներ սա՞։ Նկատի ուներ Թովմասյանի հայրական տան՝ 10 տարի առաջ փոխած տանի՞քը։

Փաստորեն, Նիկոլի քույլ կառույցները՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ԱԺ-ն և մյուսները ամբողջ պետական համակարգը լծված է մի քանի հոգու վարկաբեկելու վրա՞։ Այս ինչքա՞ն եք դուք վախենում․․․

Քանի որ այստեղ խնդիրը բացարձակ իրավական չէ, անիմաստ է իրավաբաններից կարծիք հարցնելը։ Հրայր Թովմասյանը պետք է գնա, նման կերպ է մտածում Նիկոլը, ուրեմն դա կլինի ԱԺ-ն, իրավական ողջ համակարգը վարկաբեկելու ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի իր հետ միասին կարողանա մի ամբողջ պետական համակարգի ներկայացուցիչների բանտ տանել, դուք հասկանո՞ւմ եք, թե Քոչարյանի գործի, Թովմասյանի գործի ու մյուսների գործերի հետ միասին ամեն անգամ քանի հոգի է ապօրինություն թույլ տալիս։

Ցանկացած պետություն, որտեղ բոլոր կառույցները միասին լծված են այս թույնի տարածման մեջ, մարդկանց ուղիղ ճանապարհով, առանց օրենքի, գործ կարելու ու նստացնելու, պաշտոնանկ անելու մեջ, դատապարտված է։ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ ռումբ է դրել Հայաստանի պետականության տակ ու հետհաշվարկը միացրել է։

Մեր իշխանությունը հոգեբուժարանի ապրանք է։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը