Կարծիք

17.10.2019 18:56


Կարևոր չէ` ինչ է ասում, կարևոր է, թե ինչ չի ասում

Կարևոր չէ` ինչ է ասում, կարևոր է, թե ինչ չի ասում

Անցած մեկուկես տարվա ընթացքում վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը այնքա՜ն հաճախ է ձեռնոցի պես փոխել Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր «տեսլականը»` մի ծայրահեղությունից մյուսն ընկնելով, այնքա՜ն իրարամերժ հայտարարություններ է արել եւ անում` փորձելով համադրել անհամադրելին, որ արդեն կարեւոր չէ` ինչ է ասում. մեկ է` այնպիսի անվերծանելի շիլաշփոթ է ստեղծել առանց այն էլ բարդ այս թնջուկի շուրջ, որ ո՛չ միայն մենք, ո՛չ միայն Մինսկի խմբի համանխագահները` սատանան ինքը դրանից գլուխ չի հանի։

Ավելի կարեւոր է, թե ի՛նչ չի ասում Երկիր-ՀԺ-ի` բախտի քմահաճույքով գլխավոր բանակցողի դերում հայտնված «գլխավոր խմբագիրը»։
Իսկ չի ասում շատ պարզ, բայց կարեւոր մի բան. որ չի լինելու վերադարձ անցյալին` ո՛չ Արցախի կարգավիճակի, ո՛չ փաստացի սահմանների առումով։
Չի՛ ասում, որ ցանկացած հանգուցալուծման դեպքում Արցախը չպետք է ունենա ավելի ցածր կարգավիճակ, քան իր ներկայիս դե ֆակտո անկախ կարգավիճակն է։
Արցախի անկախության ճանաչման մասին ընդհանրապե՛ս ծպտուն չի հանում։

Չի՛ ասում նույնիսկ, որ բանակցությունների սեղանին դրված է Մադրիդյան փաստաթուղթը, որի հիմքում հակամարտության փաթեթային կարգավորումն է միջազգային իրավունքի երեկ հայտնի սկզբունքների հիման վրա. ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունքի իրացում։

Այս «ֆոնի» վրա նորից մեյդան է ընկել Մամեդյարովը եւ միացրել օր առաջ «առարկայական բանակցություններ» սկսելու մաշված ձայնասկավառակը։
Իսկ հայկական կողմից ձեն-ձուն չկա` պերճախոս լռություն է...

Սա՛ է այն ամենը, ինչ պետք է իմանալ փակ դռների հետեւում` յոթ կողպեքի տակ Արցախի եւ Հայաստանի դեմ նյութվող դավադրության մասին։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը