Կարծիք

17.10.2019 18:48


Փոքր մարդու մեծ ղալաթները կամ բումերանգի էֆեկտից քաշվողները

Փոքր մարդու մեծ ղալաթները կամ բումերանգի էֆեկտից քաշվողները

Պարզից էլ պարզ է, որ Հրայր և Անժելա Թովմասյանների ընտանիքի անդամների նկատմամբ հարձակումները քաղաքական հիմքեր ունեն, և ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Քայլարած իշխանությունն արդեն դիմում է քստմնելի միջոցների։ Նույնիսկ այնքան են կորցրել ամոթն ու բարոյականությունը, որ ԱԱԾ աշխատակիցներին ուղարկել են Մասիսի շրջանի Դարակերտ գյուղ՝ հարցաքննելու Հրայր Թովմասյանի տարեց հորը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները գնացել ու սկսել են հարցուփորձ անել, թե ո՞ր թվականին է վերանորոգվել Թովմասյանների հայրական տան տանիքը։ Չգիտես՝ լաս, թե խնդաս։

Միանշանակ է, որ սա հոգեբանական ճնշման ճղճիմ գործիք է, թեև սրանցից այլ բան չէր էլ կարելի սպասել։ Նույնիսկ Փաշինյանին քննադատելն եմ արդեն անիմաստ համարում, քանի որ նա այն է, ինչ կա և կար՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք հաճախորդի և դրանից առաջ տարբեր հրահանգիչների ձեռքում դիջեյ ու խամաճիկ աշխատելու իր կարգավիճակներում։

Ինքն իր դեմքը վաղուց ցույց է տվել։ Պարզապես արդեն ժամանակն է, որ մենք էլ ցույց տանք, թե մենք ով ենք։

Իսկ այս մանր բերիայիկներն այդպես էլ չեն հասկանա, որ յուրաքանչյուրի արածը բումերանգի էֆեկտով իրե՛ն է վերադառնալու։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը