Հայ գենի գոյությունը կասկածի տակ է դրվում(Ալ. Իսկանդարյանի վերջին «բացահայտումնե- րից»)
Վերջին շրջանում Հանրային խորհրդի, մի շարք բլոգերների ու հայ հասարակության տարբեր շրջանակների մոտ լայն քննարկման, եթե չասենք' քննադատության առարկա դարձավ ՀՀ կառավարության, կամ ավելի ստույգ' ՀՀ ԿԳ նախարարության այն քայլը, ըստ որի' ապագայում կարող է մեր հանրապետությունում ծլարձակեն ոչ հայալեզու դպրոցները: Ինտերնետային տարբեր քննարկումներում նշվեց անգամ, որ խորհրդային շրջանում հայ արվեստը' կինոն, թատրոնը, գրականությունն ու այլևայլ ոլորտներ անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա էին, քան այժմ, իսկ հայ ազգաբնակչության թիվը ՀԽՍՀ-ում հասել էր 3,5 մլն-ի, որը խոսում էր այն մասին, թե ինչպիսի բարձրության վրա է գտնվել ժողովրդի կենսամակարդակը: Հայաստանի անկախության օրոք այս ոլորտներն ահռելի հետընթաց ապրեցին, սակայն դրա փոխարեն ժողովուրդը «հայացավ»: Այժմ, փաստորեն, ԿԳՆ-ի թեթև ձեռքով հօդս է ցնդում այս վիթխարի ձեռքբերումը: Միանգամայն իրավացի ու հետաքրքիր մեկնաբանություն:
Ներկա հրապարակման մեջ նպատակ չունենք քննել վերոհիշյալ խնդիրը, այլ այս նախաբանը բերելով' ցանկացանք ընդգծել, թե նյութաբարոյական ինչպիսի վիթխարի կորուստների գնով ենք վերականգնել մեր ազգային լեզուն' հայերենը, քիչ թե շատ ուղղել մեր ազգային դիմագիծը, մտածողությունը: Երեխան էլ կարող է կռահել, որ ԿԳՆ-ն ինքնագլուխ չէր կարող այս աղմկահարույց հարցը մեջտեղ բերել, եթե վարչապետի մատը խառը չլիներ այս ամենի մեջ: Իսկ թե մեր հայրենի վարչապետն իր հայացքներով ուր է ուղղված' կարծում ենք, բոլորին է հայտնի:
Բայց արի ու տես, որ մեզ ժողովրդավարություն «դասավանդող» արևմուտքը դեռ նոր չի իր ներկայությունն ապահովում մեր լեզվամտածողության մեջ: Եթե արևմտյան ազդեցությունները ներկայումս մեզ են երևում օրենսդրական փոփոխությունների կամ նախագծերի տեսքով, ապա փաստացիորեն վերջիններս, հատկապես իրենց վատ կողմերով, վաղուց են մեր հայկական իրականության մասը կազմում: Այս պնդման ամենացայտուն ապացույցը երկար որոնելու կարիք չկա: Բավական է մեկ անգամ մտնել Երևանում գործող Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ (CMI), լսել վերջինիս տնօրեն պարոն Ալ. Իսկանդարյանի մեկ-երկու դասախոսությունները և ամեն ինչ քո համար պարզ կդառնա: Մենք չգիտենք, թե այդ քաղաքագետն իր չսափրված երեսով ուզում է նմանվել Ալ. Դուգինի՞ն, թե՞ Նոստրադամուսին, սակայն փաստն այն է, որ այս կերպարի մեջ կարելի է լիարժեքորեն տեսնել այն բոլոր դժբախտությունները, որոնք պատճառել են մեզ եվրոպացի, և հատկապես' բրիտանացի դիվանագետները: «Հայ գեն գոյություն չունի», «Հայաստանի առաջին հանրապետությունը չի կարելի համարել պետություն», «Հայ ազգը ձևավորվել է 19-րդ դարում, երբ որ գրավոր խոսքն սկսեց համապատասխանել բանավոր խոսքին»՝ սրանք այն ամենօրյա արտահայտություններից են, որոնք լսում են հայ և օտարազգի ուսանողները' իրեն ՀՀ առաջին քաղաքագետ համարող Ալ. Իսկանդարյանից: Հայկական ազգային արժեհամակարգը ծաղրելով, հայոց պատմության ամենօրյա խեղաթյուրումներով' վերջինս ոչ միայն զոմբիացնում է հայ ուսանողներին, այլև' օտարազգի ուսանողների առաջ խայտառակում մեր ինքնությունը:
Ալ. Իսկանդարյանի այս աշխարհաքաղաքացիական արտահայտություններին հակադարձող ուսանողներն, ինչպես նաև տարբեր գործիչներ ու մարդիկ, իսկույն ստանում են «շովինիստ» կամ «շովինիստկա» պիտակը, ծաղրվում ու այլ բացասական գնահատանքների են արժանանում պարոն դասախոսի կողմից:
Պարոն Ալ. Իսկանդարյանի հայակեր գործունեությունը չի սահմանափակվում միայն ուսանողների շրջանում կոսմոպոլիստական քարոզչությամբ: Այն արտացոլվում է նաև իր անձնական պահվածքի ու մի շարք այլ քայլերի տեսքով: Նախ' անձնական օրինակը. ինչպե՞ս կարող է հայ մարդը շատ նորմալ իմանալ իր մայրենի լեզուն, բայց' չխոսել այն: Կարծում ենք' այս հանգամանքը զարմանքի տեղիք կարող է տալ նորմալ մտածողությամբ օժտված և որևիցե ազգության պատկանող ցանկացած մարդու մոտ: Ճիշտն ասած' տեղյակ չենք, թե բրիտանացու, ռուսի և բրետոնացու խառնուրդից արդյո՞ք հրեա աղջիկ ծնվում է, սակայն պարոն Իսկանդարյանն իր հրեա կնոջ արմատները փորձում է տանել մինչև Եվրոպայի հեռավոր ու հնագույն շրջաններ: Իսկ թե հրեայի ամուսիններն ինչ որակի հայ են լինում, նունպես հայտնի է բոլորին:
Չսահմանափակվելով անձնական օրինակով' պարոն քաղաքագետը պարբերաբար իր ճանկն է գցում իրենց կարողություններով ու վերլուծական ընդունակություններով լավ դրսևորած և երիտասարդ մասնագետների, որոնց կարճ ժամանակամիջոցում դարձնում է «իր ուզածին պես»: Այդպիսի «զոհերից» մեկն է ոչ այնքան անհայտ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Պարոն Մինասյանը, ժարգոնային լեզվով ասված, «կարգին» տղա էր, երբ աշխատում էր ՌՀՀ (Սլավոնական համալսարանում)' որպես հետազոտական կենտրոնի տնօրեն: Վերջինիս հետազոտությունները' նվիրված Արցախին, Կովկասին ու հատկապես' Ջավախքին, հաճույքով ընթերցվում էին, քանի որ գրված էին հայրենական գիտնականին հատուկ տրամադրվածությամբ: Կցանկանայի հատուկ շեշտել պարոն Մինասյանի' Ջավախքին նվիրված ուսումնասիրությունները, որոնք, Ջավախքի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում, մեծ նշանակություն ունեին:
Բայց արի ու տես, որ այս ամենն աննկատ չեն մնացել նաև Ալ. Իսկանդարյանի աչքից: Վերջինս արագորեն իր մոտ հրավիրեց Ս. Մինասյանին, դարձրեց իր տեղակալն ու ... հայ հասարակությունը զրկվեց մեկ նորմալ վերլուծաբանից ևս: Եթե համեմատենք Ս. Մինասյանի հոդվածները' «մինչ իսկանդարյանական» և «հետիսկանդարյանական» էպոխաներում, ապա անզեն աչքով պարզորոշ կընդգծվի, թե ինչ ահռելի տարբերություն կա դրանց միջև: Ջավախքի հանդեպ Վրաստանի քաղաքականության քննադատը հանկարծ վերածվում է մի «չեզոք» քաղաքագետի, որն առանց ամոթի սեփական ծննդավայր-հայրենիքն անվանում է Վրաստանի հարավում գտնվող «հայկական համայնք»: Ներկայումս, կարդալով Ս. Մինասյանի մեկնաբանությունները' մարդ ուղղակի տպավորություն է ստանում, թե հեղինակը ոչ թե ջավախքցի մի հայ է, այլ' բրիտանացի մի նորելուկ վերլուծաբան: Ահա թե ինչ ներգործություն ունի պարոն Իսկանդարյանի եվրոպական դրամաշնորհային թույնը:
Ալ. Իսկանդարյանը պահը չի կորցնում նաև, որպիսի տեղի-անտեղի ծաղրի կամ փնովի հայրենական սկզբունքներով ու շահերով առաջնորդվող հայկական որոշ կազմակերպությունների, անհատների կամ վերլուծական կենտրոնների' շատերին անվանելով օտարերկրյա գործակալներ կամ այլ երկրների կողմից ուղղորդվողներ: Հետաքրքիր է, այս վերջին խոսքերի արտաբերման ժամանակ պարոն Իսկանդարյանը չի՞ հիշում իր ծառայությունների դիմաց եվրոպական դրամաշնորհներից ստացվող և բրիտանական բանկի (ելնելով էթիկայի նորմերից' հարկ չենք համարում նշելու բանկի անունն ու հաշվի չափը) իր հաշվեհամարին պարբերաբար նստող գումարների մասին:
Վերջերս «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը դատի էր տվել մեր այս ակնարկի գլխավոր հերոսին' այն բանի համար, որ վերջինիս կողմից խմբագրված գրքում «ցեղասպանություն» բառն օգտագործվել է չակերտներով: Ափսոս, եթե Ա. Այվազյանը մի փոքր ավելի ժամանակ տրամադրեր' իր «պատասխանողին» առավել խորն ուսումնասիրելու համար, ապա' համոզված ենք, որ նրա կողմից ներկայացված հայցերի թիվը կարող էր հասնել առնվազն մի քանի տասնյակի: Համոզված ենք նաև, որ ազգային դիմագիծը չկորցրած ցանկացած հայ մարդ, ով մոտիկից ճանաչում է Ալ. Իսկանդարյան կոչված անձնավորությանը, չի կարող նողկանք չապրել նրա հայացքներից:
Ժամանակն է, որ հայ հասարակական - քաղաքական միտքը ո՛չ ասի այսպիսի մարդկանց գործունեությանը և կամաց-կամաց ձեռնամուխ լինի իր միջից վերջիններիս արմատախիլ անելուն: Ժամանակն է ապացուցելու, որ «Հայ գեն ոչ միայն գոյություն ունի», այլև այն նույնիսկ չի հանդուրժում պղծել իրեն:

Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն