Նորից հայտնվեցի սարսափ ֆիլմում, որտեղ լրագրողին Կառավարության շենքի առջև դանակով են սպառնում
Ինչ թաքցնեմ, այսօր մի քանի րոպեով մտա վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջը, որ մի որոշ ժամանակով թաքնվեմ դաժան իրականությունից ու հայտնվեմ դրախտում: Կարդացի մեր ձեռբերումների, տնտեսության թռիչքաձև աճի մասին, հետո դիտեցի նրա բազմաթիվ սելֆիները, ու մի տեսակ երջանիկ զգացի ինձ, սիրտս գինի ուզեց, հայկական գինի, բնականաբար, անգամ որոշեցի կիրակի օրը Միլան պոկվեմ, չէ որ ամեն ինչ իդեալական է, և, ինչպես ասում է Մարիամ Փաշինյանը, ժողովրդավարություն ենք կառուցում:
Դուրս եկա վարչապետի էջից ու.... նորից հայտնվեցի սարսափ ֆիլմում, որտեղ լրագրողին Կառավարության շենքի առջև դանակով են սպառնում, իսկ իրավապահ մարմնի ներկայացուցիչները դնջացած նայում են ու ոչինչ չեն ձեռնարկում, որտեղ անչափահասները գնդակահարում են ոստիկաններին, որտեղ մարդիկ ինքնասպանություն են գործում, քաղաքական հողի վրա իրար անիծում, ՍԴ նախագահի 75-ամյա հորն ու աղջիկներին ԱԱԾ են կանչում, որտեղ վիճակագրական թվեր են կեղծվում, նախագահին անվանում են մարզպետ, ուժային կառույցների ներկայացուցիչները իրար հետևից հրաժարականներ են ներկայացնում ու աղմկահարույց հայտարարություններով հանդես գալիս, ՄԻԵԴ-ը ՀՀ երկրորդ նախագահի գործի վերաբերյալ դատավորների Մեծ պալատ է ստեղծում, ԲՈՒՀ-երում հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունն այլևս պարտադիր առարկաներ չեն, Կառավարության շենքի մոտ երեկոյան արտասահմանից եկած տրանսգենդերները մարմնավաճառությամբ են զբաղվում, խոշորագույն ներդրողներից մեկը Հայաստանին սպառնում է միջազգային արբիտրաժով, մարդկանց քաղաքական հայացքների համար բանտարկում են, հերոսներից առաջարկում են հրաժարվել, հայտարարում, որ ինչքան շատ բանտարկեն, այնքան շատ վարկանիշը կբարձրանա...,....և....,..իսկ..,...և....իսկ......................ևևևևևևևևևևևևև:
Այսքանից հետո իսկապես մնում է միայն հայկական գինի խմել ու գնալ Միլան:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից