Մեկնաբանություն

17.10.2019 13:30


Ինչպես ուրախացնել «Պողոսին»

Ինչպես ուրախացնել «Պողոսին»

«Պողոսին» շատ քիչ բան է պետք ուրախանալու համար։ Ընդամենը մեկ գրառում կամ լայվ։ Եվ վերջ։

Երեկվանից համացանցի պողոսական հատվածը հիացական մայոցներ էր արձակում։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր հետևյալը. «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան:

Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ»։

«ժողովրդի» սրտի վարչապետն այնուհետև խուճուճ ձևով խոստովանել էր, որ գների իջեցումը տեղի է ունենալու պետական բյուջեի, այսինքն՝ նաև պողոսների վճարած հարկերի շնորհիվ։ Բայց պողոսները դա չեն հասկացել։ Համ էլ իրենց համար միևնույն է, քանզի Երևանից դեպի Միլան իրենք 1000 դոլարի դեպքում էլ չեն թռնելու, 35 դոլարի դեպքում էլ։ Իրենք «Պողոս» են, իրենցը միայն մայելն է։ Իսկ մեր հանրության ոչ պողոսական հատվածին պետք է որ հետաքրքրի այս թեման, քանզի մեր հաշվին լավություն են մեզ վրա վաճառում։

Բանն այն է, որ ՀՀ պետբյուջեն 5 միլիոն դոլարից ավելի գումար է վերցնելու իր վրա, որպեսզի Միլան թռնելը էժանանա, Նիկոլը փիառվի, Տաթևիկ Ռևազյանը աչոնիկից դառնա հարց լուծող լավ աղջիկ, իսկ պողոսներն էլ ֆեյսբուքներում մայեն։

Նիկոլի համար կարևորը փիառն է։ Մնացածը երկրորդական են։

Իրականում Նիկոլից այլ լուրի է սպասում մեր ժողովրդի ոչ պողոսական հատվածը։ Սպասում են, թե երբ է Նիկոլը հրաժարվելու պետբյուջեի հաշվին թանկարժեք և անիմաստ շրջագայություններից, թանկարժեք ավիաչվերթներից ու «լևի» գումարների հաշվին կուսակցական գրասենյակներ բացելու քաղաքականությունից։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը