Լրահոս

17.10.2019 12:10


«Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ. «Ժողովուրդ»

«Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ. «Ժողովուրդ»

«Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարա­նից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» և դեռ ավելին՝ ըստ քրեակատարողական հիմնարկում տարածված լուրերի՝ արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարու­թյան ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին:
Վերջինս պահան­ջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավա­րության 14.03.2017 թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի:

Նշենք, որ այս տարի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախու­թյամբ ուրիշի գույքը (բջջային հեռա­խոսներ, պլանշետներ, այլ թանկար­ժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:

Պարզվում է՝ քրեակատարողական այս հիմնարկի կալա­նավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտա­րարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիննե­րիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, հետո պայմանավորվել, հանդիպել են, այնուհետև խաբեու­թյամբ հափշտակել են գույքը:

Նշենք, որ դատապարտյալի հայրը՝ Ա.Դանիելյանն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է. աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը