Քաղաքական

17.10.2019 12:03

«Նախորդ իշխանությունների ժամանակ ինչո՞ւ չեք դժգոհել», «այն ժամանակ 30 մլն չի տրվել մեկին, բա մյուս զոհվածնե՞րը». բանավեճ՝ Ն. Փաշինյանի և Մ. Խաչատրյանի միջև (տեսանյութ)

«Նախորդ իշխանությունների ժամանակ ինչո՞ւ չեք դժգոհել», «այն ժամանակ 30 մլն չի տրվել մեկին, բա մյուս զոհվածնե՞րը». բանավեճ՝ Ն. Փաշինյանի և Մ. Խաչատրյանի միջև (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կառավարությունում հանդիպել է զոհված զինծառայողների մայրերին: Հանդիպումն անցավ բավականին թեժ մթնոլորտում՝ բանավեճերով, մեկը մյուսի հասցեին քննադատություններով:

Զոհված զինծառայողների մայրերը կառավարությունից պահանջում են ընդլայնել փոխհատուցում ստացողների ցանկը, ինչպես նաև ներառել Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքները:

«Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակ, երբ Դուք իշխանությունների հետ շատ լավ հարաբերություններ ունեիք: Եվ ես չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաք: Ինձ համար տարօրինակ է դա: Այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության կամ նախագահական դիմաց նստել»,-դիմելով «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ Մարգարիտա Խաչատրյանը նշեց. «Որովհետև այն ժամանակ 30 մլն չէր տրվել»:

«25 տարի բանակի կողքին քայլում եմ և երբևիցե չեմ ունեցել նման խնդիր, որ դիմեմ կառավարությանը, ԱԺ-ին, նախագահին, և իմ դիմումներն անպատասխան մնան: Փոխվել է իշխանություն, եղել է հեղափոխություն, և Դուք ժողովրդի կողքին եք, ուստի ակնկալիքը Ձեզանից է, որ հետամուտ կլինեք, և այս զոհվածների ընտանիքները ևս կգտնվենք Ձեր ուշադրության կենտրոնում: Որոշակի խնդիրներ առաջացան, երբ Դուք մեկին հատկացնում եք 30 մլն, իսկ մնացած զոհվածների՞ն: Նրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։