Հայկ Հարությունյանի ինքնասպանության վկան լքել է երկիրը․ «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը:
ArmLur.am-ը գրել էր, որ նրան Հ. Հարությունյանը մահից առաջ դժգոհել է, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճանն է սպառնում: Մեր տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ- ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել:
Երբ նա վարչության պետն է եղել, իրավապահները պաշտոնեական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել:
Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, և գործը դատական վախճան չի ունեցել: Իսկ ինչո՞ւ է Հ. Հարությունյանի գործով կարևորագույն վկան լքել երկիրը: ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցողի նկատմամբ, և հայտնեցին, որ վկան իրենց ասել է՝ մի քանի օրից կվերադառնա ՀՀ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: