Կարծիք

16.10.2019 22:22


Բացարձակ անընդունելի եմ համարում Երևանում աղբի հարցը 1 տարում լուծելու հանգամանքը

Բացարձակ անընդունելի եմ համարում Երևանում աղբի հարցը 1 տարում լուծելու հանգամանքը

Ինչի Երևանի աղբի մասին էլ չեմ գրում։
Պարզ, քանի որ ԱՅՍ պահին աղբի հարց չկա։ Համենայն դեպս ես չեմ տեսնում։
Բայց լիքը այլ հարցեր կան։

1. Բացարձակ անընդունելի եմ համարում Երևանում աղբի հարցը 1 տարում լուծելու հանգամանքը, անկախ այն բանից՝ ինչ եղանակով է դա լուծվել։ Էդ մարդկանց քաղաք չէ, թաղամաս վստահելը նույնիսկ հանցագործություն է։

2. Աղբի հացը լուծվել է մեր բոլորիս փողերով, քաղաքի փողերով, մանկապարտեզներից կրճատած գումարներով։ Այլ ոչ թե ներդրողի ներգրավմամբ։ Այսինքն ամենատապոռ, քյալ ու ոչ էֆեկտիվ եղանակով։

3. Եթե առաջ Սանիտեկի մեքենաներն ու ամաններն էին ամորտիզացվում, ապա հիմա մեր գումարներով գնված մեքենաներն ու ամաններն են ամորտիզացվելու։

4. Սանիտեկը աշխատանքը սկսելուց հետո մի քանի տարի խնդիր չի ունեցել և աղբը միշտ անխափան հավաքվել է։ Հետզհետե մեքենաները և գույքը ամորտիզացվել և վարի են գնացել ու կտրուկ վատացել է վիճակը։ Ուստի, եթե այս պահին աղբի հարցը քաղաքապետարանը մեր փողերով լուծել է, ապա դա չի նշանակում, որ մի քանի տարի հետո գնված ռուսական Կամազները ավելի բարվոք վիճակում են լինելու, քան Սանիտեկի գերմանական Man-երը։

5. Այո՛, այս պահին ոչ էֆեկտիվ միջոցներով քաղաքի աղբի հարցը լուծվել է, բայց լիարժեք լուծման մասին կարելի կլինի խոսել, երբ անցնի նույնքան ժամանակ, ինչքան անցավ Սանիտեկի գործի անցնելուց, մինչև նրա ծառայությունների որակի կտրուկ վատթարացման պահը։

6. Գնահատական կարելի է տալ, գոնե 3 տարվա կտրվածքով վերլուծելուց հետո, թե ինչքան գումար է ծախսվել «սեփական» ուժերով հարցը լուծելու և ինչքան կծախսվեր ոչ պետական ընկերությանը գումար մուծելով հարցը լուծելու դեպքում։

7. Այս պահին լուծվել է ԱՅՍ պահի աղբի հարցը, բայց չեմ տեսնում համակարգային լուծում, որը կերաշխավորի աղբի հարցի երկարաժամկետ կտրվածքով ֆինանսապես էֆեկտիվ լուծում։

8. Քաղաքապետը բացարձակ արժանի չի որևէ գովասանքի, քանի որ անթույլատրելի երկար ժամանակահատվածում լուծելով աղբի հարցը կատարել է իր ուղղակի պարտականությունները, որը պարտավոր էր կատարել անկախ բոլոր հանգամանքներից։ Ինչպես դա կատարվում էր մինչև Սանիտեկի մուտքը Երևան նույն համայնքային ուժերով, առանց յուղը վրեն Կամազների ու սիրուն աղբարկղների։

Հ.Գ. 3 տարի հետո, երբ մեքենաները սկսեն փչանալ ու աղբը նորից սկսվի վատ հավաքվել, այս պոստը կարդացողները լրիվ մոռացած կլինեն 2018֊2019 աղբի երևանյան ոդիսկանը, ու իհարկե միահամուռ կհամաձայնվեն, որ նոր մեքենաներ է պետք գնել որ աղբահանությունը լավ անցնի։ Իրենք չեն էլ հետաքրքրվի թե ինչքան գումար է ծախսվել այդ 3 տարիների ընթացքում և ինչքան կարելի կլիներ խնայել։ Ու ցիկլը կփակվի, կարգին տղեն նորից քաղաքապետ կընտրվի, քանի որ ինքը անմարդկային հրաշքա գործել ու աղբի հարցը լուծելա։

Արտաշես Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը